Հայաստանի Մ19 կանանց հավաքականը ԵՎՐՈ-2027-ի ընտրական փուլի երկու խաղում 21 գոլ է բաց թողել
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Հայաստանի կանանց մինչև 19 տարեկանների հավաքականը երկրորդ անընդմեջ խոշոր հաշվով պարտությունն է կրել Եվրոպայի 2027 թվականի առաջնության ընտրական փուլում։ Երկրորդ տուրում Արմեն Բարեղամյանի գլխավորած թիմը 0:10 հաշվով պարտվել է Բուլղարիայի հավաքականին։
Հայ ֆուտբոլիստուհիներին առայժմ չի հաջողվում լուրջ դիմադրություն ցույց տալ մրցակիցներին։ Ընտրական մրցաշարի առաջին խաղում Հայաստանի հավաքականը 0:11 հաշվով զիջել էր Իռլանդիային։
Այսպիսով, երկու հանդիպումից հետո Հայաստանի հավաքականը դեռ ոչ մի գոլ չի խփել՝ սեփական դարպասն ընդունելով 21 գնդակ։
Ընտրական մրցաշարի վերջին հանդիպումը Հայաստանի Մ19 հավաքականը կանցկացնի հոկտեմբերի 13-ին՝ Վրաստանի դեմ։ Այդ խաղը Արմեն Բարեղամյանի սաների համար կլինի վերջին հնարավորությունը՝ միավորներ վաստակելու և ընթացիկ ընտրական փուլում առաջին գոլը խփելու համար։
Խմբի բոլոր հանդիպումներն անցկացվում են Բուլղարիայում։