Հայաստանի կանանց հավաքականը ուսումնամարզական հավաք կանցկացնի Ղազախստանի և Բելառուսի դեմ խաղերից առաջ
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Հայաստանի կանանց ազգային հավաքականը մայիսի 31-ից հունիսի 10-ը կանցկացնի ուսումնամարզական հավաք՝ աշխարհի առաջնության ընտրական փուլի առաջիկա հանդիպումներից առաջ։
Մարիամ Ստեփանյանի գլխավորած թիմը կպատրաստվի երկու կարևոր խաղի։ Հունիսի 5-ին Հայաստանի հավաքականը ՀՖՖ տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայում կընդունի Ղազախստանի հավաքականին։ 4 օր անց՝ հունիսի 9-ին, Հայաստանի կանանց հավաքականը կհանդիպի Բելառուսի ընտրանուն։ Այդ հանդիպումը կանցկացվի Վրաստանում։
Հայաստանի հավաքականի համար առաջիկա հանդիպումները հնարավորություն կլինեն բարելավելու դիրքը խմբում և ռևանշ վերցնելու նախորդ անհաջողություններից հետո։ Ավելի վաղ հայկական թիմը նույն՝ 0:3 հաշվով պարտվել էր Ղազախստանի և Բելառուսի հավաքականներին։
Մարիամ Ստեփանյանը հավաքին հրավիրել է ինչպես հայկական ակումբներում հանդես եկող ֆուտբոլիստուհիների, այնպես էլ լեգեոներների, որոնք խաղում են Ռուսաստանում, ԱՄՆ-ում, Անգլիայում, Իտալիայում, Ուկրաինայում, Լեհաստանում և Ավստրալիայում։
Հայաստանի կանանց հավաքականի կազմը
Դարպասապահներ
Շողիկ Սարդարյան - «Ուրարտու-աղջիկներ»
Ալինա Պողոսյան - «Ակրոն» Կոնոպլյովի ակադեմիա (Ռուսաստան)
Լիլիթ Բաբայան - «Փյունիկ-աղջիկներ»
Պաշտպաններ
Սավաննա Լի Թեյլոր - ԱՄՆ
Սվետլանա Ղարագյոզյան - «Ռոստով-աղջիկներ» (Ռուսաստան)
Լիանա Ղազարյան - «Ռոստով-աղջիկներ» (Ռուսաստան)
Սոֆիա Գրեյս Հարությունյան - «Ռոլինս» (ԱՄՆ)
Լուսինե Կոստանյան - «Ուրարտու-աղջիկներ»
Սուսաննա Բադալյան - «Փյունիկ-աղջիկներ»
Թահլիա Ոսկանյան - «Նորթ Վեսթ Սիդնեյ Սփիրիթ» (Ավստրալիա)
Անի Կարապետյան - «Փյունիկ-աղջիկներ»
Դինարա Շիխշաբեկովա -
Կիսապաշտպաններ
Կլաուդիա Չոլակիան - «Աքթոնիանս» (Անգլիա)
Աննա Դալլաքյան - «Ռիզայն-աղջիկներ» (Ռուսաստան)
Օքսաննա Պիզլովա - «Ռոստով-աղջիկներ» (Ռուսաստան)
Լարա Կազանջյան - «Դոննա Ռոմա-աղջիկներ» (Իտալիա)
Քրիստինե Ալեքսանյան - «Մետալիստ 1925» (Ուկրաինա)
Վերոնիկա Ասատրյան - «Փյունիկ-աղջիկներ»
Միլենա Սայադյան - «Ուրարտու-աղջիկներ»
Էլինա Մարտիրոսյան - «Ուրարտու-աղջիկներ»
Իզաբելլա Մանե Ներսեսյան - KKP Վարշավա (Լեհաստան)
Լիսա Կազանջյան - «Սթոունհիլ քոլեջ» (ԱՄՆ)
Սամիրա Շիխշաբեկովա -
Հարձակվողներ
Անի Սաֆարյան - «Կոլումբիայի համալսարանի մարզական թիմ»
Մարալ Արթին
Տաթև Խաչատրյան - «Փյունիկ-աղջիկներ»