Հայաստանի կանանց հավաքականը պատմության մեջ ամենախոշոր հաղթանակն է տարել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Հայաստանի կանանց ֆուտբոլային հավաքականը վստահ հաղթանակ տարավ ՈՒԵՖԱ-ի Ազգերի լիգայի առաջին տուրում՝ 6:1 հաշվով ջախջախելով Լիխտենշտայնի թիմին։
Այս արդյունքը դարձավ կանանց ազգային հավաքականի պատմության մեջ ամենախոշոր հաղթանակը։
Ֆրանսիական «Լանսի» հարձակվող Լարա Քազանչյանը հեղինակեց հեթ-տրիկ, իսկ Աննա Դալլաքյանը, Օքսանա Պիզլովան և Մարալ Արտինը նույնպես գրանցեցին իրենց անունները խաղի հաշվի տախտակին՝ խփելով մեկական գոլ։
Հայաստանի հավաքականի հաջորդ հանդիպումը նախատեսված է փետրվարի 25-ին՝ Ղազախստանի դեմ։
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0