SPORTARAN
Հայկական սպորտային նորություններ

Յուրիկ Պետրոսյանը՝ հունահռոմեական ըմբշամարտի Մ20 ԱԱ-ի արծաթե մեդալակիր


Յուրիկ Պետրոսյանը՝ հունահռոմեական ըմբշամարտի Մ20 ԱԱ-ի արծաթե մեդալակիր
Ըմբշամարտ

Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբիշ Յուրիկ Պետրոսյանը Բրատիսլավայում անցկացվող մինչև 20 տարեկանների աշխարհի առաջնությունում նվաճել է արծաթե մեդալ։

Մինչև 87 կգ քաշային կարգի եզրափակիչում Հայաստանի ներկայացուցիչը մրցել է ճապոնացի Տայզո Յոշիդայի հետ և պարտվել 0:8 հաշվով։

Եզրափակիչ հասնելու ճանապարհին Պետրոսյանը հաղթանակներ էր տարել Ղրղզստանի, Իրանի և Ավստրիայի ներկայացուցիչների նկատմամբ։

Եզրափակիչում հայ ըմբիշի մրցակիցը տիտղոսակիր մարզիկ էր։ Յոշիդան նախկինում դարձել է մեծահասակների Ասիայի չեմպիոն, ինչպես նաև նվաճել է մեծահասակների աշխարհի առաջնության բրոնզե մեդալ։

Այսպիսով, Բրատիսլավայում ընթացող մրցաշարում Հայաստանի հավաքականն արդեն ունի երկու մեդալ՝ մեկ ոսկե և մեկ արծաթե։ Ավելի վաղ մինչև 77 կգ քաշային կարգում աշխարհի Մ20 չեմպիոն էր դարձել Սամվել Տերտերյանը։


Telegram Sportaran

Մենք սոցիալական ցանցերում

Sportaran.com

Արտաշատ, Հայաստան

+79773129879

sportaran@gmail.com

Ընկերության մասին

Sportaran.com – ձեր հուսալի աղբյուրը Հայաստանի և աշխարհի սպորտային նորությունների համար։ Մենք ամեն օր լուսաբանում ենք ֆուտբոլի, բասկետբոլի, թենիսի, բռնցքամարտի, ըմբշամարտի, ծանրամարտի և այլ սպորտաձևերի կարևոր իրադարձությունները։ Բացառիկ հարցազրույցներ, վերլուծություններ, խաղերի արդյունքներ, ինչպես նաև թարմ ակնարկներ և ռեպորտաժներ՝ այս ամենը դուք կգտնեք մեր կայքում։ Մնացեք մեզ հետ՝ տեղեկացված լինելու համար ամենակարևոր իրադարձությունների վերաբերյալ։

Կայքից նյութերի օգտագործումը թույլատրվում է միայն ակտիվ հղումով։

© 2026 sportaran.comԲոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի հեղինակ՝ Վահե Հակոբյան։