Յուրիկ Մխիթարյանը դարձավ հունահռոմեական ըմբշամարտի Մ20 ԱԱ-ի բրոնզե մեդալակիր
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Հունահռոմեական ոճի հայ ըմբիշ Յուրիկ Մխիթարյանը (67 կգ) բրոնզե մեդալ է նվաճել Բրատիսլավայում ընթացող Մ20 տարեկանների աշխարհի առաջնությունում։
Երրորդ տեղի համար գոտեմարտում Մխիթարյանը մրցել է Իրանի ներկայացուցիչ Իլյա Ալիխանիի հետ և ժամանակից շուտ հաղթանակ տարել՝ մրցակցին տուշեով պարտության մատնելով։
Այս պարգևը դարձավ մրցաշարում Հայաստանի հավաքականի երրորդ մեդալը։ Ավելի վաղ Սամվել Տերտերյանը (77 կգ) նվաճել էր ոսկե մեդալ և դարձել աշխարհի չեմպիոն, իսկ Յուրիկ Պետրոսյանը (87 կգ) արժանացել էր արծաթե մեդալի։
Մխիթարյանի համար սա արդեն երկրորդ մեդալն է Մ20 տարեկանների աշխարհի առաջնություններում։ 2025 թվականին հայ ըմբիշը դարձել էր արծաթե մեդալակիր, իսկ Բրատիսլավայում իր մեդալների հավաքածուն համալրեց բրոնզով։
Յուրիկ Մխիթարյանի արդյունքները Մ20 ԱԱ-2026-ում
1/16 եզրափակիչ․ Յուրիկ Մխիթարյան — Մաքսիմ Դամասկին (Մոլդովա) — 3:1
1/8 եզրափակիչ․ Յուրիկ Մխիթարյան — Մուրադ Ալիև (Ադրբեջան) — 11:6
1/4 եզրափակիչ․ Յուրիկ Մխիթարյան — Իոսիֆ Զլոտար (Ռումինիա) — 10:0
1/2 եզրափակիչ․ Յուրիկ Մխիթարյան — Միխայիլ Մարկովսկի (Բելառուս) — 1:8
Բրոնզե մեդալի համար գոտեմարտ․ Յուրիկ Մխիթարյան — Իլյա Ալիխանի (Իրան) — հաղթանակ տուշեով։