«Յունիսպորտը» ջախջախեց Տալլինին ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի իր առաջին խաղում։
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Հայաստանի չեմպիոն «Յունիսպորտը» հաջող մեկնարկեց ՈՒԵՖԱ-ի ֆուտզալի Չեմպիոնների լիգայի նախնական փուլում։
E խմբի առաջին խաղում հայկական թիմը վստահ հաղթանակ տարավ էստոնական «Տալլինի» նկատմամբ՝ 5:1 հաշվով։
«Յունիսպորտի» կազմում գոլի հեղինակ դարձան հինգ տարբեր ֆուտզալիստներ՝ Գարեգին Մաշումյանը, Արթուր Մելքոնյանը, Ռաֆիկ Մելիքյանը, Վիտինյոն և Միհրան Դերմենջյանը։
Էստոնական թիմի միակ գոլը խփեց Էրիվն Ստուֆը։
E խմբի մյուս խաղում գերմանական «Վայլիմդորֆը» խոշոր հաշվով հաղթեց իսլանդական «Ռեյկյավիկին»՝ 13:1։
Հաջորդ հանդիպումը «Յունիսպորտը» կանցկացնի օգոստոսի 27-ին՝ մրցելով «Ռեյկյավիկի» հետ։
Հիշեցնենք, որ E խմբի նախնական փուլի բոլոր հանդիպումներն անցկացվում են Երևանում։