«Ուրարտուն» հաղթեց «Վանին» և բարձրացավ երկրորդ հորիզոնական
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
16-րդ տուրի հետաձգված խաղում «Ուրարտուն» վստահորեն հաղթեց «Վանին»՝ 2:0 հաշվով։
Խաղի հաշիվը բացեց Նիկոլաս Կալուկյանը, որը երկրորդ անընդմեջ խաղում աչքի ընկավ գոլով՝ հաստատելով իր բարձր մարզավիճակը։ Թիմի առավելությունն ամրապնդեց փորձառու Օլեգ Պոլյակովը՝ դառնալով երկրորդ գոլի հեղինակը։
Այս հաղթանակի շնորհիվ «Ուրարտուն» բարձրացավ մրցաշարային աղյուսակի երկրորդ հորիզոնական։ Սակայն հարկ է նշել, որ թիմը երկու խաղ ավելի է անցկացրել, քան իր մոտակա մրցակիցները՝ «Փյունիկը» և «Նոան»։
Օրվա մյուս խաղում «Գանձասարը» տպավորիչ կամային հաղթանակ տարավ «Շիրակի» նկատմամբ՝ 3:2 հաշվով։ Թիմը կարողացավ շրջել հանդիպման ընթացքը՝ խփելով երեք գոլ 78-րդ, 89-րդ և 90+5-րդ րոպեներին։
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0