Տիգրան Բարսեղյանը Սլովակիայի առաջնության մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստի հավակնորդ է
Սլովակիայի Նիկե լիգայի մրցաշրջանի ավարտը մոտենում է, և սկսվում է ամփոփումների և լավագույններին գնահատելու ժամանակը։ Մրցաշրջանի լավագույն խաղացողի տիտղոսի գլխավոր հավակնորդներից մեկն է դարձել հայ հարձակվող Տիգրան Բարսեղյանը, ով հանդես է գալիս Բրատիսլավայի «Սլովան»-ում։
Բարսեղյանը տպավորիչ մրցաշրջան է անցկացրել՝ արդեն իսկ խփելով 20 գոլ, և շարունակում է մնալ առաջնության լավագույն ռմբարկուի տիտղոսի հիմնական հավակնորդը։ Նրա ամենամոտ մրցակիցը նրա նույն թիմակիցն է՝ Դավիդ Ստրելեցը, որի հաշվին կա 18 գնդակ՝ մրցաշրջանի ավարտին մնացած երկու տուրով։
Հայ հարձակվողը հիացնում է իր բազմակողմանիությամբ և դաշտում ոչ ստանդարտ մտածողությամբ։ Նա հավասարապես վտանգավոր է թե ստանդարտ դրություններում, թե բաց խաղում՝ օժտված լինելով գերազանց տեխնիկայով և հզոր հարվածով։ «Սլովան»-ի գլխավոր մարզիչ Վլադիմիր Վայսը բազմիցս ընդգծել է Բարսեղյանի բացառիկ կարևորությունը թիմի համար և նրան անվանել է լիգայի լավագույն խաղացող։
Բարսեղյանի հետ միասին մրցանակին հավակնում են նաև «Ժիլինա»-ի վետերան Տոմաշ Հուբոչանը և Տրնավայի «Սպարտակ»-ի դարպասապահ Ժիգա Ֆրելիխը։
Բարսեղյանի օգտին կարող եք քվեարկել Tvnoviny.sk կայքում։
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0