SPORTARAN
Հայկական սպորտային նորություններ

Հայաստանի հավաքականը հինգ մեդալ է նվաճել Հնդկաստանում կայացած պարաբազկամարտի աշխարհի առաջնությունում


Հայաստանի հավաքականը հինգ մեդալ է նվաճել Հնդկաստանում կայացած պարաբազկամարտի աշխարհի առաջնությունում
Այլ սպորտաձևեր 💬 Comment

Հայաստանի հավաքականն ավարտել է իր ելույթները Հնդկաստանի Նյու Դելի քաղաքում անցկացվող պարաբազկամարտի աշխարհի 28-րդ առաջնությունում՝ նվաճելով հինգ մեդալ՝ երկու ոսկե, երկու արծաթե և մեկ բրոնզե։ Հայաստանի հավաքականի մեդալներն ապահովել են երեք մարզիկներ։

Հավաքականի գլխավոր հերոսներից մեկը Սարգիս Ստեփանյանն է, որը ոսկե մեդալ է նվաճել նստած մրցող մարզիկների մինչև 80 կգ քաշային կարգում։ Հայ մարզիկը հաղթել է ձախ ձեռքով մրցումներում և դարձել աշխարհի հնգակի չեմպիոն։

Եվս երկու մեդալ է նվաճել Սարգիս Հարությունյանը։ Մինչև 55 կգ քաշային կարգում նա աշխարհի չեմպիոն է դարձել աջ ձեռքով մրցումներում, իսկ ձախ ձեռքով պայքարում արժանացել է բրոնզե մեդալի։

Շահեն Բաբայանը նույնպես երկու անգամ բարձրացել է պատվո հարթակ։ Մինչև 65 կգ քաշային կարգում հայ մարզիկն արծաթե մեդալներ է նվաճել ինչպես աջ, այնպես էլ ձախ ձեռքով մրցումներում։

Հայաստանի հավաքականի բոլոր մեդալակիրները ԱԱ-2026-ում

  • ՈՍԿԻ․ Սարգիս Ստեփանյան (մինչև 80 կգ, նստած) — ձախ ձեռք։

  • ՈՍԿԻ․ Սարգիս Հարությունյան (մինչև 55 կգ) — աջ ձեռք։

  • ԱՐԾԱԹ․ Շահեն Բաբայան (մինչև 65 կգ) — աջ ձեռք։

  • ԱՐԾԱԹ․ Շահեն Բաբայան (մինչև 65 կգ) — ձախ ձեռք։

  • ԲՐՈՆԶ․ Սարգիս Հարությունյան (մինչև 55 կգ) — ձախ ձեռք։

Աշխարհի առաջնությունում Հայաստանը ներկայացրել են ընդհանուր առմամբ վեց մարզիկներ։ Հավաքականի նախապատրաստությունը ղեկավարել են գլխավոր մարզիչ Գևորգ Ստեփանյանը և ավագ մարզիչ Ոսկան Մարգարյանը։

Պարաբազկամարտի աշխարհի 28-րդ առաջնությունը Նյու Դելիում անցկացվում է հոկտեմբերի 26-ից նոյեմբերի 7-ը՝ 66 երկրների ներկայացուցիչների մասնակցությամբ։

Հայաստանի հավաքականն արդեն ավարտել է իր ելույթները մրցաշարում։ Նոյեմբերի 4-ի գիշերը պատվիրակությունը վերադարձել է Երևան, որտեղ մարզիկներին և մարզիչներին դիմավորել են «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում։


Telegram Sportaran

Քննարկեք նորությունները!

Անցնել մեկնաբանություններին ↓

Comments

0

Comment

Մենք սոցիալական ցանցերում

Sportaran.com

Արտաշատ, Հայաստան

+79773129879

sportaran@gmail.com

Ընկերության մասին

Sportaran.com – ձեր հուսալի աղբյուրը Հայաստանի և աշխարհի սպորտային նորությունների համար։ Մենք ամեն օր լուսաբանում ենք ֆուտբոլի, բասկետբոլի, թենիսի, բռնցքամարտի, ըմբշամարտի, ծանրամարտի և այլ սպորտաձևերի կարևոր իրադարձությունները։ Բացառիկ հարցազրույցներ, վերլուծություններ, խաղերի արդյունքներ, ինչպես նաև թարմ ակնարկներ և ռեպորտաժներ՝ այս ամենը դուք կգտնեք մեր կայքում։ Մնացեք մեզ հետ՝ տեղեկացված լինելու համար ամենակարևոր իրադարձությունների վերաբերյալ։

Կայքից նյութերի օգտագործումը թույլատրվում է միայն ակտիվ հղումով։

© 2026 sportaran.comԲոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի հեղինակ՝ Վահե Հակոբյան։