«Նոայի» պաշտպան Սերգեյ Մուրադյանը Իտալիայում վիրահատվել է մարզական ճողվածքի պատճառով
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Երևանի «Նոայի» և Հայաստանի ազգային հավաքականի կենտրոնական պաշտպան Սերգեյ Մուրադյանը Իտալիայում վիրահատության է ենթարկվել՝ նրա մոտ ախտորոշված մարզական ճողվածքի պատճառով։
Վիրահատությունը տեղի է ունեցել նոյեմբերի 5-ին։ Այն իրականացրել է իտալացի հայտնի վիրաբույժ Անտոնիո Գուլիելմին։ Վիրահատությունը հաջող է անցել, և այժմ ֆուտբոլիստը գտնվում է հետվիրահատական վերականգնման փուլում։
Առայժմ չի հաղորդվում, թե որքան ժամանակ կպահանջվի 22-ամյա պաշտպանից լիովին ապաքինվելու և ֆուտբոլային խաղադաշտ վերադառնալու համար։
Մաղթում ենք Սերգեյ Մուրադյանին շուտափույթ ապաքինում և վերադարձ խաղադաշտ։
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0