Հայաստանի հավաքականի թենիսիստներ Ավանեսյանն ու Պողոսյանը մեկնել են պարտադիր զինվորական ծառայության
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Հայաստանի թենիսի հավաքականի անդամներ Միքայել Ավանեսյանը և Դավիթ Պողոսյանը սկսել են պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունը։ Երկու մարզիկներն էլ ծառայությունն անցկացնելու են մարզական վաշտում։
Թենիսիստների զինվորական երդման արարողությանը ներկա է գտնվել Հայաստանի թենիսի ֆեդերացիայի գործադիր տնօրեն և գլխավոր քարտուղար Գևորգ Կարամանուկյանը։
Այս ամռանը Ավանեսյանն ու Պողոսյանը ազգային հավաքականի կազմում մասնակցել են Հայաստանում անցկացված Դևիսի գավաթի չորրորդ խմբի մրցաշարին։ Հայաստանի հավաքականը հաջող է հանդես եկել մրցաշարում և նվաճել երրորդ խումբ տեղափոխվելու իրավունք։
Այսպիսով, վերջին տարիներին Հայաստանի հավաքականի կարևորագույն հաջողություններից մեկից հետո երկու թենիսիստներն էլ կշարունակեն մարզական պատրաստությունը զինվորական ծառայության ընթացքում՝ մարզական վաշտում։