SPORTARAN
Հայկական սպորտային նորություններ

Իրականություն դարձավ․ Նաիր Տիկնիզյանը՝ «Ցրվենա Զվեզդայի» խաղացողն է, պաշտոնապես


Իրականություն դարձավ․ Նաիր Տիկնիզյանը՝ «Ցրվենա Զվեզդայի» խաղացողն է, պաշտոնապես
Ֆուտբոլ

Հայաստանի հավաքականի պաշտպան Նաիր Տիկնիզյանը Մոսկվայի «Լոկոմոտիվից» տեղափոխվել է սերբական «Ցրվենա Զվեզդա»։ Ինչպես հայտնում է ինսայդեր Իվան Կարպովը, պայմանագիրը ստորագրվել է երկու տարով՝ ևս մեկ տարվա երկարաձգման տարբերակով։ Ֆուտբոլիստի տարեկան աշխատավարձը կկազմի 700 հազար եվրո։

Ներկայում «Ցրվենա Զվեզդան» նախապատրաստական հավաք է անցկացնում Սերբիայի Զլատիբոր քաղաքում։ Թիմը պատրաստվում է Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլին, որտեղ հանդիպելու է «Վիկինգուր» / «Լինքոլն» զույգի հաղթողին։ Արդեն հունիսի 24-ին սերբական ակումբը նախատեսել է ընկերական հանդիպում «Սուտյեսկայի» հետ։

Լրագրողը հրապարակել է տեսանյութ, որտեղ Տիկնիզյանը «Ցրվենա Զվեզդայի» գրասենյակում ստորագրում է նոր պայմանագիրը։ «Լոկոմոտիվը» նրա տրանսֆերի դիմաց կստանա 1,7 միլիոն եվրո, ինչպես նաև կարող է ստանալ լրացուցիչ 500 հազար բոնուսների տեսքով։

Наир Тикнизян Црвена Звезда

Այս ամառ Բելգրադի ակումբն արդեն ուժեղացրել է կենտրոնական պաշտպանությունը՝ ձեռք բերելով Սերբիայի հավաքականի խաղացող Միլոշ Վելկովիչին («Վերդեր») և «Զենիթի» նախկին պաշտպան Ռոդրիգոյին։

Այնուամենայնիվ, թիմի հիմնական խնդիրը շարունակում է մնալ ձախ պաշտպանի դիրքը։ 34-ամյա Միլան Ռոդիչը լքել է ակումբը, և հենց այդ տեղը կարող է զբաղեցնել Տիկնիզյանը։

Հաշվի առնելով Տիկնիզյանի հարձակողական հատկանիշները՝ նա կարող է օգտագործվել նաև եզրային հարձակվողի դիրքում։ Ամեն դեպքում, սերբական ակումբում խաղաժամանակի պակաս նա չի ունենա։


Telegram Sportaran

Մենք սոցիալական ցանցերում

Sportaran.com

Արտաշատ, Հայաստան

+79773129879

sportaran@gmail.com

Ընկերության մասին

Sportaran.com – ձեր հուսալի աղբյուրը Հայաստանի և աշխարհի սպորտային նորությունների համար։ Մենք ամեն օր լուսաբանում ենք ֆուտբոլի, բասկետբոլի, թենիսի, բռնցքամարտի, ըմբշամարտի, ծանրամարտի և այլ սպորտաձևերի կարևոր իրադարձությունները։ Բացառիկ հարցազրույցներ, վերլուծություններ, խաղերի արդյունքներ, ինչպես նաև թարմ ակնարկներ և ռեպորտաժներ՝ այս ամենը դուք կգտնեք մեր կայքում։ Մնացեք մեզ հետ՝ տեղեկացված լինելու համար ամենակարևոր իրադարձությունների վերաբերյալ։

Կայքից նյութերի օգտագործումը թույլատրվում է միայն ակտիվ հղումով։

© 2026 sportaran.comԲոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի հեղինակ՝ Վահե Հակոբյան։