Ստյոպա Մկրտչյանը վնասվածքի պատճառով բաց է թողել Երկրորդ Բունդեսլիգայի մեկնարկը
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
«Նյուրնբերգի» պաշտպան Ստյոպա Մկրտչյանը չի կարողացել մասնակցել Երկրորդ Բունդեսլիգայի առաջին տուրի հանդիպմանը՝ դեռևս նախամրցաշրջանային պատրաստության ընթացքում ստացած մկանային վնասվածքի պատճառով։
Հետաքրքիր է, որ Մկրտչյանը նոր մրցաշրջանի նախապատրաստությունը սկսել էր թիմակիցներից ավելի շուտ՝ ցանկանալով առաջնության մեկնարկին մոտենալ լավագույն մարզավիճակում։ Սակայն արդյունքում լրացուցիչ ջանքերը հանգեցրին վնասվածքի․ ինչպես ասում են՝ ուզում էր, որ ավելի լավ լինի, բայց ստացվեց ինչպես միշտ։
Առանց Մկրտչյանի «Նյուրնբերգը» մրցաշրջանը սկսեց ավելի քան վստահ՝ 3:0 հաշվով ջախջախելով Դրեզդենի «Դինամոյին»։ Հանդիպման գլխավոր հերոսը իտալացի Մոհամեդ Զոման էր, որը հեթ-տրիկի հեղինակ դարձավ։
«Նյուրնբերգի» պաշտպանության կենտրոնում մեկնարկային րոպեներից խաղացին ակումբի երկու նորեկները՝ Կալոգերոպուլոսն ու Օտտոն։
Այժմ մնում է սպասել Մկրտչյանի ապաքինմանն ու նոր մրցաշրջանում նրա առաջին ելույթին խաղադաշտ։