Սպերցյանը գեղեցիկ գոլով հավասարեցրեց հաշիվը Հայաստան — Չեռնոգորիա խաղում
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Հայաստանի հավաքականի ավագ Էդուարդ Սպերցյանը Ազգերի լիգայի երկրորդ տուրի՝ Չեռնոգորիայի դեմ խաղի 65-րդ րոպեին հավասարեցրեց հաշիվը՝ 2:2։
Գեորգի Հարությունյանից գնդակը ստանալով դաշտի կենտրոնի մոտ՝ Սպերցյանը առաջ շարժվեց, շրջանցեց մի քանի մրցակցի և հեռահար դիպուկ հարված կատարեց։ Սա ավագի 13-րդ գոլն է Հայաստանի հավաքականի կազմում։
Առաջին խաղակեսից հետո Հայաստանի հավաքականը պարտվում էր 1:2 հաշվով։ Արթուր Սերոբյանը հավասարեցրել էր հաշիվը Էրիկ Փիլոյանի ինքնագոլից հետո, սակայն Նիկոլա Կրստովիչը կրկին առաջ էր մղել Չեռնոգորիային։
Հայաստան — Չեռնոգորիա՝ 2:2։ Խաղը շարունակվում է։