SPORTARAN
Հայկական սպորտային նորություններ

Սպերցյանը համաձայնել է տեղափոխվել Սաուդյան Արաբիայի ակումբ


Սպերցյանը համաձայնել է տեղափոխվել Սաուդյան Արաբիայի ակումբ
Ֆուտբոլ

«Կրասնոդարի» ավագ և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը կարող է կարիերան շարունակել Սաուդյան Արաբիայում։ Telegram-ի «Mash на спорте» ալիքի տվյալներով՝ 25-ամյա ֆուտբոլիստը սկզբունքային համաձայնություն է տվել «Ալ-Ահլի» տեղափոխությանը։

Հաղորդվում է, որ սաուդյան ակումբը Սպերցյանին առաջարկել է երեք տարվա պայմանագիր՝ տարեկան մոտ 10 միլիոն եվրո աշխատավարձով՝ չհաշված հնարավոր բոնուսները։ Աղբյուրի տեղեկություններով՝ հայ կիսապաշտպանին գոհացրել են ինչպես ֆինանսական պայմանները, այնպես էլ ակումբի մարզական հավակնությունները։ «Ալ-Ահլին» հաջորդ մրցաշրջանում մտադիր է պայքարել չեմպիոնական տիտղոսի համար։

«Ալ-Ահլին» Սաուդյան Արաբիայի ամենահայտնի ակումբներից մեկն է։ Թիմում հանդես են գալիս այնպիսի ֆուտբոլիստներ, ինչպիսիք են Այվան Թոնին, Ռիյադ Մահրեզը, Գալենոն և Ֆրանկ Կեսյեն։ Սպերցյանի հնարավոր տեղափոխությունը կարող է դառնալ հայկական ֆուտբոլի պատմության ամենաաղմկահարույց տրանսֆերներից մեկը։

Միևնույն ժամանակ գործարքը դեռ հեռու է ավարտված լինելուց։ Գլխավոր բարդությունը կապված է «Կրասնոդարի» դիրքորոշման հետ։ Ռուսական ակումբը չի ցանկանում բաց թողնել իր առաջատարին, առավել ևս, որ Սպերցյանի պայմանագիրը «ցլերի» հետ նախատեսված է մինչև 2029 թվականը։

Աղբյուրի տվյալներով՝ հավաքականների խաղերի դադարից հետո Էդուարդ Սպերցյանը մտադիր է անձամբ հանդիպել «Կրասնոդարի» սեփականատեր Սերգեյ Գալիցկու հետ և քննարկել արտասահման տեղափոխվելու հնարավորությունը։ Ֆուտբոլիստը ցանկանում է համոզել ակումբի ղեկավարությանը ընդառաջել իրեն։

Ավելի վաղ, Ռուսաստանի գավաթի եզրափակչում «Սպարտակից» կրած պարտությունից հետո, Սպերցյանը չէր բացառել, որ այդ հանդիպումը կարող էր վերջինը լինել իր համար «Կրասնոդարի» կազմում։ Այդ խոսքերը միայն ուժեղացրին ակումբի ավագի հնարավոր հեռանալու մասին լուրերը։

Միևնույն ժամանակ ֆուտբոլիստի ընտանիքը շարունակում է զգուշավոր դիրքորոշում պահպանել։ Էդուարդ Սպերցյանի հայրը հաստատել է Սաուդյան Արաբիայից առաջարկի առկայությունը, սակայն նշել է, որ ֆուտբոլիստի համար առաջնահերթությունը մնում է Եվրոպան։

Սպերցյանը շարունակում է մնալ «Կրասնոդարի» և Հայաստանի ազգային հավաքականի առանցքային ֆուտբոլիստներից մեկը։ Վերջին տարիներին նրա շուրջ պարբերաբար լուրեր էին շրջանառվում արտասահմանյան ակումբ տեղափոխվելու մասին, սակայն իրական տրանսֆերի գործը դեռ չէր հասել։ Այժմ իրավիճակը կարող է մտնել վճռական փուլ։


Telegram Sportaran

Մենք սոցիալական ցանցերում

Sportaran.com

Արտաշատ, Հայաստան

+79773129879

sportaran@gmail.com

Ընկերության մասին

Sportaran.com – ձեր հուսալի աղբյուրը Հայաստանի և աշխարհի սպորտային նորությունների համար։ Մենք ամեն օր լուսաբանում ենք ֆուտբոլի, բասկետբոլի, թենիսի, բռնցքամարտի, ըմբշամարտի, ծանրամարտի և այլ սպորտաձևերի կարևոր իրադարձությունները։ Բացառիկ հարցազրույցներ, վերլուծություններ, խաղերի արդյունքներ, ինչպես նաև թարմ ակնարկներ և ռեպորտաժներ՝ այս ամենը դուք կգտնեք մեր կայքում։ Մնացեք մեզ հետ՝ տեղեկացված լինելու համար ամենակարևոր իրադարձությունների վերաբերյալ։

Կայքից նյութերի օգտագործումը թույլատրվում է միայն ակտիվ հղումով։

© 2026 sportaran.comԲոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի հեղինակ՝ Վահե Հակոբյան։