«Շիրակը» 265 օր անց տարավ իր առաջին հաղթանակը
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
«Շիրակը» Հայաստանի առաջնության նոր մրցաշրջանում տարավ իր առաջին հաղթանակը։ Երրորդ տուրի արտագնա խաղում Վարդան Բիչախչյանի թիմը նվազագույն հաշվով հաղթեց «Գանձասարին»՝ 1:0։
Հանդիպման միակ գոլի հեղինակ դարձավ 21-ամյա կիսապաշտպան Վազգեն Սարգսյանը։ Սա նրա առաջին գոլն էր ընթացիկ մրցաշրջանում, և հենց այդ հարվածը «Շիրակին» բերեց երկար սպասված երեք միավորը։
Հետաքրքիր է, որ Հայաստանի հերոսի անվանակցի համար սա արդեն երկրորդ գոլն է Հայաստանի Պրեմիեր լիգայում, և երկու դեպքում էլ Սարգսյանը գրավել է հենց «Գանձասարի» դարպասը։ Ավելին՝ երկու գոլերն էլ խփվել են «Էշտադիու Ջունիոր» մարզադաշտում։
Այժմ սպասում ենք Վազգեն Սարգսյանի առաջին գոլին իր հայտնի անվանակցի անունը կրող՝ Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում։ Հաջորդ հնարավորությունը կլինի հոկտեմբերի 16-ին, երբ «Շիրակը» պետք է այնտեղ հանդիպի «Արարատին»։
Այս հաղթանակը հատկապես երկար սպասված էր գյումրեցիների համար․ 265 օր «Շիրակն» ու նրա երկրպագուները սպասում էին հաղթական հանդիպման։
Եվ այսօր այդ սպասումը վերջապես ավարտվեց։
Չխանգարեց անգամ եղանակը։ Ուժեղ անձրևի պատճառով հանդիպման մեկնարկը հետաձգվեց 15 րոպեով, սակայն առաջին սուլիչից հետո «Շիրակը» կարողացավ հասնել ամենակարևորին՝ հաղթանակին։