Արծաթ Հայաստանի համար․ Ալեքսանդրա Գրիգորյանը՝ երկրորդը Եվրոպայի առաջնությունում 2026
Հայաստանի ծանրամարտիկ Ալեքսանդրա Գրիգորյանը նվաճեց արծաթե մեդալ 2026 թվականի Եվրոպայի ծանրամարտի առաջնությունում՝ մինչև 58 կգ քաշային կարգում։
20-ամյա մարզուհին առաջին անգամ հանդես եկավ իր համար նոր քաշային կարգում և ցուցադրեց վստահ մրցելույթ։ Պոկում վարժությունում Գրիգորյանը զբաղեցրեց 4-րդ տեղը, իսկ հրումում դարձավ երրորդը։ Երկամարտի ընդհանուր արդյունքում նա հավաքեց 210 կգ (91+119) և գրավեց երկրորդ հորիզոնականը։
Այս արդյունքը դարձավ Գրիգորյանի կայուն ելույթների շարունակությունը եվրոպական հարթակում։ Հիշեցնենք, որ 2024 թվականին նա դարձել էր Եվրոպայի չեմպիոն մինչև 55 կգ քաշային կարգում, իսկ 2025-ին նույն կարգում նվաճել էր արծաթե մեդալ։ 2026 թվականին մարզուհին կրկին բարձրացավ պատվանդանի երկրորդ աստիճանին՝ արդեն նոր քաշային կարգում։
Վերջնական արդյունքներ (58 կգ, կանայք):
- Կամիլա Կոնոտոպ (Ուկրաինա) — 221 կգ (100+121)
- Ալեքսանդրա Գրիգորյան (Հայաստան) — 210 կգ (91+119)
- Օլգա Տյո (Ռուսաստան) — 209 կգ (93+116)
Հայաստանի հավաքականի համար այս մեդալը դարձավ մրցաշարի երկրորդ արծաթը Բաթումիում։ Ավելի վաղ արծաթե մեդալ էր նվաճել Գառնիկ Չոլակյանը (60 կգ)։
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
2