SPORTARAN
Հայկական սպորտային նորություններ

Հայաստանի Մ17 հավաքականը փոխհատուցված ժամանակում հաղթանակ կորզեց Լիխտենշտեյնից


Հայաստանի Մ17 հավաքականը փոխհատուցված ժամանակում հաղթանակ կորզեց Լիխտենշտեյնից
Ֆուտբոլ 💬 Comment

Հայաստանի Մ17 հավաքականը ԵՎՐՈ Մ17-ի որակավորման երկրորդ փուլի տնային մրցաշարն ավարտեց Լիխտենշտեյնի նկատմամբ 2:1 հաշվով հաղթանակով։

Հայաստանի թիմը հաշիվը բացեց արդեն 12-րդ րոպեին․ Անդրանիկ Երվանդյանը դիպուկ հարվածով առաջ մղեց տանտերերին։ Երկրորդ խաղակեսում Լիխտենշտեյնին հաջողվեց վերականգնել հավասարակշռությունը․ 77-րդ րոպեին գոլի հեղինակ դարձավ Վոլֆը։

Խաղի հանգուցալուծումը տեղի ունեցավ ավելացված ժամանակի վերջին րոպեին։ 90+7-րդ րոպեին Երվանդյանը վստահորեն իրացրեց 11-մետրանոցը՝ ձևակերպելով դուբլ և Հայաստանի հավաքականին պարգևելով դրամատիկ հաղթանակ՝ 2:1։

Հայաստան Մ17 — Լիխտենշտեյն Մ17 — 2:1
Գոլերը․ Երվանդյան, 12 — 1:0; Վոլֆ, 77 — 1:1; Երվանդյան, 90+7, 11-մետրանոց — 2:1։

Զուգահեռ խաղում Հունգարիան 1:0 հաշվով հաղթեց Լյուքսեմբուրգին և մրցաշարն ավարտեց առաջին տեղում։

B լիգայի 5-րդ խմբում Հայաստանի Մ17 հավաքականը վաստակեց 4 միավոր և զբաղեցրեց երրորդ տեղը։ Նույնքան միավոր ուներ նաև Լյուքսեմբուրգը, որը զբաղեցրեց երկրորդ հորիզոնականը։

Խումբ 5, Լիգա B

  1. Հունգարիա — 9
  2. Լյուքսեմբուրգ — 4
  3. Հայաստան — 4
  4. Լիխտենշտեյն — 0

Հայաստանի Մ17 հավաքականի արդյունքները

Հայաստան — Լյուքսեմբուրգ — 2:2
Հայաստան — Հունգարիա — 1:3
Հայաստան — Լիխտենշտեյն — 2:1

Խմբի լավագույն ռմբարկու դարձավ Անդրանիկ Երվանդյանը, որը խփեց երեք գոլ։ Հայաստանի հավաքականի կազմում մրցաշարում ևս երկու գոլի հեղինակ դարձավ Արսեն Առաքելյանը։

Առաջին տեղը զբաղեցրած Հունգարիան կշարունակի պայքարը որակավորման էլիտ ռաունդում։ Հայաստանի Մ17 հավաքականը կսկսի նախապատրաստությունը հաջորդ շրջափուլին, որը կմեկնարկի 2026 թվականի աշնանը։

2026/27 մրցաշրջանի շրջափուլում Հայաստանը առաջին ռաունդի 10-րդ խմբում կհանդիպի Ֆրանսիայի, Իտալիայի և Լյուքսեմբուրգի հավաքականներին։


Telegram Sportaran

Քննարկեք նորությունները!

Անցնել մեկնաբանություններին ↓

Comments

0

Comment

Մենք սոցիալական ցանցերում

Sportaran.com

Արտաշատ, Հայաստան

+79773129879

sportaran@gmail.com

Ընկերության մասին

Sportaran.com – ձեր հուսալի աղբյուրը Հայաստանի և աշխարհի սպորտային նորությունների համար։ Մենք ամեն օր լուսաբանում ենք ֆուտբոլի, բասկետբոլի, թենիսի, բռնցքամարտի, ըմբշամարտի, ծանրամարտի և այլ սպորտաձևերի կարևոր իրադարձությունները։ Բացառիկ հարցազրույցներ, վերլուծություններ, խաղերի արդյունքներ, ինչպես նաև թարմ ակնարկներ և ռեպորտաժներ՝ այս ամենը դուք կգտնեք մեր կայքում։ Մնացեք մեզ հետ՝ տեղեկացված լինելու համար ամենակարևոր իրադարձությունների վերաբերյալ։

Կայքից նյութերի օգտագործումը թույլատրվում է միայն ակտիվ հղումով։

© 2026 sportaran.comԲոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի հեղինակ՝ Վահե Հակոբյան։