SPORTARAN
Հայկական սպորտային նորություններ

Հայաստանի Մ-17 հավաքականը հավաք կանցկացնի Երևանում․ Միրումյանը հրավիրել է 28 ֆուտբոլիստի


Հայաստանի Մ-17 հավաքականը հավաք կանցկացնի Երևանում․ Միրումյանը հրավիրել է 28 ֆուտբոլիստի
Ֆուտբոլ

Հայաստանի մինչև 17 տարեկանների պատանեկան հավաքականը շարունակում է նախապատրաստվել առաջիկա պաշտոնական հանդիպումներին։ Օգոստոսի 18-ից 21-ը Մհեր Միրումյանի գլխավորած թիմը ուսումնամարզական հավաք կանցկացնի ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայում։

Մարզչական շտաբը հավաքին հրավիրել է 28 ֆուտբոլիստի։ Ամենամեծ ներկայացվածությունն ունի «Ուրարտուն»՝ 11 խաղացող։ Յոթ ֆուտբոլիստ ներկայացնում է «Փյունիկը», ևս չորսը՝ ՀՖՖ ակադեմիան։

Դարպասապահներ

Սարգիս Պերպերյան - «Ակադեմիա»

Գևորգ Ղազարյան - «Ուրարտու»

Կարեն Ղազարյան - «Ուրարտու»

Հարություն Դարմոյան - «Նոա»


Պաշտպաններ

Գոռ Մկրտչյան - «Ակադեմիա»

Նարեկ Կարապետյան - «Ակադեմիա»

Էդգար Պետրոսյան - «Ուրարտու»

Աբել Կարապետյան - «Ուրարտու»

Արտյոմ Հարթենյան - «Փյունիկ»

Ռոբերտ Հովակիմյան - «Փյունիկ»

Հայկ Ասատրյան - «Փյունիկ»

Արեն Բաբայան - «Արարատ-Արմենիա»

Կառլեն Սինամյան - «Նոա»


Կիսապաշտպաններ

Գրիգ Մխիթարյան - «Ակադեմիա»

Սամվել Պետրոսյան - «Ուրարտու»

Հրանտ Հովհաննիսյան - «Ուրարտու»

Բենիամին Բեգլարյան - «Ուրարտու»

Արման Սեխլեյան - «Ուրարտու»

Սամվել Բելգարյան - «Ուրարտու»

Էրիկ Բաղրամյան - «Ուրարտու»

Հակոբ Ղարիբյան - «Ուրարտու»

Գրիգոր Հարությունյան - «Փյունիկ»

Ալեքս Գասպարյան - «Փյունիկ»

Գագիկ Գրիգորյան - «Փյունիկ»

Էրիկ Վուվունիկյան - «ԲԿՄԱ»

Հովհաննես Հակոբյան - «Շիրակ»


Հարձակվողներ

Հայկ Գրիգորյան - «Փյունիկ»

Նարեկ Խաչատրյան - «Սարդարապատ»

Այսպիսով, հավաքականում ակումբների ներկայացվածությունը հետևյալն է․ «Ուրարտուն» պատվիրակել է 11 ֆուտբոլիստի, «Փյունիկը»՝ յոթ, ՀՖՖ ակադեմիան՝ չորս, «Նոան»՝ երկու։ Մեկական ֆուտբոլիստ հրավիրվել է «Շիրակից», «Արարատ-Արմենիայից», «Սարդարապատից» և ԲԿՄԱ-ից։

Օգոստոսյան հավաքը Մհեր Միրումյանի թիմի՝ Եվրոպայի Մ-17 առաջնության որակավորման առաջին փուլին նախապատրաստվելու փուլերից մեկը կլինի։ Որակավորման հանդիպումները կանցկացվեն նոյեմբերի 11-ից 17-ը Երևանում։

Խմբում Հայաստանի հավաքականի մրցակիցները կլինեն Իտալիան, Ֆրանսիան և Լյուքսեմբուրգը։

Մինչ պաշտոնական մրցաշարի մեկնարկը Հայաստանի պատանեկան հավաքականը լրացուցիչ խաղային պրակտիկա կստանա։ Սեպտեմբերի 7-ին և 9-ին Հայաստանի Մ-17 հավաքականը երկու ընկերական հանդիպում կանցկացնի Լիբանանի հասակակիցների դեմ։


Telegram Sportaran

Մենք սոցիալական ցանցերում

Sportaran.com

Արտաշատ, Հայաստան

+79773129879

sportaran@gmail.com

Ընկերության մասին

Sportaran.com – ձեր հուսալի աղբյուրը Հայաստանի և աշխարհի սպորտային նորությունների համար։ Մենք ամեն օր լուսաբանում ենք ֆուտբոլի, բասկետբոլի, թենիսի, բռնցքամարտի, ըմբշամարտի, ծանրամարտի և այլ սպորտաձևերի կարևոր իրադարձությունները։ Բացառիկ հարցազրույցներ, վերլուծություններ, խաղերի արդյունքներ, ինչպես նաև թարմ ակնարկներ և ռեպորտաժներ՝ այս ամենը դուք կգտնեք մեր կայքում։ Մնացեք մեզ հետ՝ տեղեկացված լինելու համար ամենակարևոր իրադարձությունների վերաբերյալ։

Կայքից նյութերի օգտագործումը թույլատրվում է միայն ակտիվ հղումով։

© 2026 sportaran.comԲոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի հեղինակ՝ Վահե Հակոբյան։