Հայաստանի հավաքականը Ազգերի լիգայի մեկնարկից առաջ կորցրեց երկրորդ կենտրոնական պաշտպանին
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
«Նոայի» կենտրոնական պաշտպան Սերգեյ Մուրադյանը վնասվածք է ստացել և լքել Հայաստանի հավաքականի ուսումնամարզական հավաքը։ Նա բաց կթողնի Ազգերի լիգայի առաջիկա հանդիպումները։
Կորստի մասին հայտնի է դարձել սեպտեմբերի 23-ի առավոտյան՝ Եղիշե Մելիքյանի թիմի առաջին խաղից երկու օր առաջ։ Սեպտեմբերի 25-ին Հայաստանը Երևանում կընդունի Լատվիային։
Ավելի վաղ վնասվածքի պատճառով հավաքականին չէր կարողացել միանալ մեկ այլ կենտրոնական պաշտպան՝ Ստյոպա Մկրտչյանը։ Այսպիսով, մրցաշարի մեկնարկից առաջ մարզչական շտաբը զրկվել է այդ դիրքի համար հրավիրված միանգամից երկու ֆուտբոլիստից։ Մուրադյանն ու Մկրտչյանը ընդգրկված էին հավաքականի նախնական հայտացուցակում։
Լատվիայի հետ խաղից հետո Հայաստանը սեպտեմբերի 28-ին սեփական հարկի տակ կհանդիպի Չեռնոգորիային։