Հայաստանի ֆուտզալի հավաքականը այսօր կանցկացնի վերջին հանդիպումը Եվրո-2026-ից առաջ
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Այսօր՝ հունվարի 15-ին, Հայաստանի ֆուտզալի հավաքականը կանցկացնի իր վերջին ընկերական հանդիպումը՝ Եվրո-2026-ի նախապատրաստական փուլում, որը կմեկնարկի հունվարի 21-ին։
Հայաստանի և Լիբանանի հավաքականների հանդիպումը կկայանա Երևանի ժամանակով ժամը 20:00-ին՝ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի տեխնիկական կենտրոնում։
Առաջիկա հանդիպումը կարևոր փուլ է թիմի պատրաստության մեջ մայրցամաքային առաջնության պաշտոնական մեկնարկից առաջ․ այն հնարավորություն կտա մարզչական շտաբին փորձարկել խաղային տարբերակները և գնահատել ֆուտբոլիստների պատրաստվածությունը։
Հետաքրքիր փաստեր Լիբանանի ֆուտզալի հավաքականի մասին
-
Լիբանանի ֆուտզալի հավաքականը զբաղեցնում է ՖԻՖԱ-ի վարկանիշի 40-րդ տեղը և 14-րդը՝ ասիական հավաքականների շարքում
-
Լիբանանցի ֆուտզալիստները յոթ անգամ հասել են Ասիայի գավաթի քառորդ եզրափակիչ, սակայն այդ փուլը հաղթահարել դեռ չեն կարողացել
-
Լիբանանի հավաքականի պատմության մեծ մասում նրա կազմում հանդես են եկել հայկական ծագում ունեցող խաղացողներ։ Ամենահայտնիներից են՝ Կուրկեն Ենգիբարյանը, Գևորգ Գարաբեդյանը, Արմեն Եկիդբատչյանը, Վարդան Ղազարյանը և Տրո Քեհայանը
-
Լիբանանի հավաքականի ներկայիս կազմում հանդես է գալիս հայ ֆուտզալիստ Սթիվ Կուկեզյանը
Հանդիպումը խոստանում է լինել հետաքրքիր և սկզբունքային, ինչպես նաև կդառնա լավ փորձություն Հայաստանի հավաքականի համար՝ իր պատմության ամենակարևոր մրցաշարերից մեկից առաջ։
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0