Հայաստանի ֆուտզալի հավաքականը հրապարակել է կազմը Շվեդիայի դեմ ԱԱ-2028-ի ընտրական խաղի համար
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Հայաստանի ֆուտզալի ազգային հավաքականը հրապարակել է 2028 թվականի աշխարհի առաջնության ընտրական փուլի շրջանակում Շվեդիայի դեմ արտագնա հանդիպման հայտացուցակը։ Հավաքականի գլխավոր մարզիչ Անտոնիո Ֆերնանդեսը նոյեմբերյան հավաքին հրավիրել է 17 ֆուտզալիստի։
Հավաքականի կազմում ընդգրկվել են ինչպես Ռուսաստանի, Իսպանիայի և Արգենտինայի առաջնություններում հանդես եկող լեգեոներներ, այնպես էլ հայկական ակումբների ներկայացուցիչներ։ Ամենաշատ ֆուտզալիստներին հավաքականին տրամադրել է Երևանի «Յունիսպորտը», որից հրավիրվել է միանգամից յոթ խաղացող։
Հայաստանի հավաքականի կազմը Շվեդիայի դեմ խաղի համար
-
Ալբերտ Աղաջանով — «ՏԶՄՍ» (Ռուսաստան)
-
Ֆակունդո Հովհաննիսյան — «Բուրելա» (Իսպանիա)
-
Արթուր Մկրտչյան — «Յունիսպորտ» (Հայաստան)
-
Արամ Ռամիրո Մարտին — «Պրիմերա Խունտա» (Արգենտինա)
-
Աղասի Եղիազարյան — «Երևան» (Հայաստան)
-
Պուտրուս Վասիլև — «Յունիսպորտ» (Հայաստան)
-
Արթուր Մելքոնյան — «Յունիսպորտ» (Հայաստան)
-
Միհրան Դերմենջյան — «Յունիսպորտ» (Հայաստան)
-
Սարգիս Մարգարյան — «Յունիսպորտ» (Հայաստան)
-
Միքայել Գանդիլյան — «Երևան» (Հայաստան)
-
Նիկիտա Խրոմիխ — «Վոլգա» Ուլյանովսկ (Ռուսաստան)
-
Գարեգին Մաշումյան — «Յունիսպորտ» (Հայաստան)
-
Ռաֆիկ Մելիքյան — «Յունիսպորտ» (Հայաստան)
-
Դենիս Նևեդրով — «Տյումեն» (Ռուսաստան)
-
Արսեն Պետրոսով — «Տորպեդո» (Ռուսաստան)
-
Էրիկ Հակոբյան — «Երևան» (Հայաստան)
-
Էրիկ Լազարյան — «Երևան» (Հայաստան)
Փոփոխություններ Հայաստանի հավաքականի կազմում
Հունգարիայի դեմ նախորդ հանդիպման հայտացուցակի համեմատ մարզչական շտաբը մի շարք փոփոխություններ է կատարել։
Նոր ցուցակում բացակայում են Արթուր Ստեփանյանը («Ֆակել ՅՈՒԿԻՈՐ»), Ալբերտ Գրիգորյանը («Նեֆտյանիկ») և Ռոբերտ Մամիկոնյանը («Երևան»)։
Միևնույն ժամանակ, հավաքական են հրավիրվել ռուսական «Տյումենի» ֆուտզալիստ Դենիս Նևեդրովը և Երևանի «Երևան» ակումբի խաղացող Էրիկ Հակոբյանը։
Ազգային թիմին դեռևս չի կարող օգնել նաև ավագ Վլադիմիր Սանոսյանը։ Փորձառու ֆուտզալիստը շարունակում է վերականգնվել վիրահատությունից հետո և բաց կթողնի առաջիկա հանդիպումը։
Ե՞րբ կկայանա Շվեդիա – Հայաստան հանդիպումը
Շվեդիայի հավաքականի դեմ արտագնա հանդիպումը կկայանա նոյեմբերի 7-ին՝ Երևանի ժամանակով ժամը 18:00-ին։
Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականը 2028 թվականի աշխարհի առաջնության ընտրական փուլը սկսել է Հունգարիայից կրած տնային պարտությամբ՝ 2:3 հաշվով։
Այժմ Անտոնիո Ֆերնանդեսի գլխավորած թիմը կփորձի վաստակել իր առաջին միավորներն ընտրական մրցաշարում և բարելավել դիրքը խմբում։