SPORTARAN
Հայկական սպորտային նորություններ

Հայաստանի հավաքականը ՖԻՖԱ-ի թարմացված վարկանիշում նահանջել է 107-րդ տեղ


Հայաստանի հավաքականը ՖԻՖԱ-ի թարմացված վարկանիշում նահանջել է 107-րդ տեղ
Ֆուտբոլ

ՖԻՖԱ-ն հրապարակել է ազգային հավաքականների թարմացված վարկանիշային աղյուսակը։ Հայաստանի ազգային հավաքականը հունիսյան ընկերական երկու հանդիպումներում գրանցած ոչ-ոքիներից հետո զբաղեցնում է 107-րդ տեղը։

Հունիսին Եղիշե Մելիքյանի թիմը նույն՝ 1:1 հաշվով ոչ-ոքի խաղաց Ղազախստանի և Մոլդովայի հավաքականների հետ։ Ապրիլյան վարկանիշի համեմատ Հայաստանի հավաքականը նահանջել է մեկ հորիզոնականով և այժմ ունի 1189,63 միավոր։

ՖԻՖԱ-ի վարկանիշային աղյուսակը շարունակում է գլխավորել Արգենտինայի հավաքականը։ Երկրորդ տեղում Եվրոպայի գործող չեմպիոն Իսպանիան է, իսկ լավագույն եռյակը եզրափակում է Ֆրանսիան։ Լավագույն տասնյակում են նաև Անգլիան, Պորտուգալիան, Բրազիլիան, Մարոկկոն, Նիդերլանդները, Բելգիան և Գերմանիան։

ՖԻՖԱ-ի վարկանիշի լավագույն տասնյակը

  1. Արգենտինա — 1877,27
  2. Իսպանիա — 1874,71
  3. Ֆրանսիա — 1870,70
  4. Անգլիա — 1828,02
  5. Պորտուգալիա — 1767,85
  6. Բրազիլիա — 1765,86
  7. Մարոկկո — 1755,10
  8. Նիդերլանդներ — 1753,57
  9. Բելգիա — 1742,24
  10. Գերմանիա — 1735,77

Հայ երկրպագուների համար առանձին հետաքրքրություն է ներկայացնում նաև Հայաստանի հավաքականի ապագա մրցակիցների դիրքը Ազգերի լիգայում։ Խմբի ամենաբարձր դիրք ունեցող թիմը Չեռնոգորիան է, որը զբաղեցնում է 80-րդ տեղը։ Հայաստանը 107-րդն է, Կիպրոսը՝ 124-րդը, իսկ Լատվիան՝ 137-րդը։

Հայաստանի մրցակիցներն Ազգերի լիգայի խմբում

  • 80) Չեռնոգորիա - 1301, 98
    107) Հայաստան - 1189․ 63
    124) Կիպրոս - 1133․ 25
    137) Լատվիա - 1085․ 66

Հիշեցնենք, որ Ազգերի լիգայի նոր խաղարկությունում Հայաստանի հավաքականը C2 խմբում կմրցի Չեռնոգորիայի, Կիպրոսի և Լատվիայի հավաքականների հետ։ Առաջին հանդիպումը կկայանա սեպտեմբերի 25-ին Երևանում՝ Լատվիայի դեմ։


Telegram Sportaran

Մենք սոցիալական ցանցերում

Sportaran.com

Արտաշատ, Հայաստան

+79773129879

sportaran@gmail.com

Ընկերության մասին

Sportaran.com – ձեր հուսալի աղբյուրը Հայաստանի և աշխարհի սպորտային նորությունների համար։ Մենք ամեն օր լուսաբանում ենք ֆուտբոլի, բասկետբոլի, թենիսի, բռնցքամարտի, ըմբշամարտի, ծանրամարտի և այլ սպորտաձևերի կարևոր իրադարձությունները։ Բացառիկ հարցազրույցներ, վերլուծություններ, խաղերի արդյունքներ, ինչպես նաև թարմ ակնարկներ և ռեպորտաժներ՝ այս ամենը դուք կգտնեք մեր կայքում։ Մնացեք մեզ հետ՝ տեղեկացված լինելու համար ամենակարևոր իրադարձությունների վերաբերյալ։

Կայքից նյութերի օգտագործումը թույլատրվում է միայն ակտիվ հղումով։

© 2026 sportaran.comԲոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի հեղինակ՝ Վահե Հակոբյան։