Հայաստանի հավաքականը հաղթեց Ադրբեջանին Շախմատի համաշխարհային օլիմպիադայի 9-րդ խաղափուլում
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Հայաստանի տղամարդկանց հավաքականը Սամարղանդում ընթացող Շախմատի համաշխարհային 46-րդ օլիմպիադայի 9-րդ խաղափուլում հաղթեց Ադրբեջանին։ Մրցախաղն ավարտվեց 2,5։1,5 հաշվով։
Վճռորոշ հաղթանակը տարավ Գաբրիել Սարգսյանը, որը պարտության մատնեց Ռաուֆ Մամեդովին։ Մյուս երեք պարտիաներն ավարտվեցին ոչ-ոքի․ իրենց հանդիպումները ոչ-ոքի ավարտեցին Հայկ Մարտիրոսյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը և Շանթ Սարգսյանը։
Ինը խաղափուլից հետո Հայաստանի տղամարդկանց հավաքականն ունի 15 թիմային միավոր՝ հնարավոր 18-ից։ Թիմը տարել է վեց հաղթանակ, երեք անգամ ոչ-ոքի խաղացել և դեռ պարտություն չի կրել։