SPORTARAN
Հայկական սպորտային նորություններ

Սաուդցի երկրպագուները Տրինկաուին կոչ են արել օրինակ վերցնել Սպերցյանից


Սաուդցի երկրպագուները Տրինկաուին կոչ են արել օրինակ վերցնել Սպերցյանից
Ֆուտբոլ

«Ալ-Ահլիի» երկրպագուները քննադատել են պորտուգալացի վինգեր Տրինկաուին և որպես օրինակ նշել Էդուարդ Սպերցյանին։

X-ում 31 հազարից ավելի հետևորդ ունեցող ակումբի հայտնի երկրպագուական էջերից մեկը առանձնացրել է հայ կիսապաշտպանի անձնվիրությունն ու աշխատանքը խաղադաշտում։

«Նայիր Սպերցյանին։ Նա վազում է, պայքարում, պրեսինգի դիմում, մեծ ծավալի աշխատանք կատարում ամբողջ խաղադաշտում, և դու զգում ես, որ այս տղան եկել է խաղալու և մրցելու։

Սա հենց այն է, ինչ ես ուզում եմ տեսնել այն ֆուտբոլիստից, որը կրում է «Ալ-Ահլիի» խորհրդանիշը։

Տրինկաուին պետք է մեկը, ով կկանգնի նրա դիմաց և ուղիղ կհարցնի՝ դու այստեղ եկել ես մրցելու ու պայքարելո՞ւ, թե՞ պարզապես եկել ես քո գումարը վերցնելու և հեռանալու»։

Պորտուգալացի ֆուտբոլիստին քննադատում են չափազանց միապաղաղ և ուղիղ խաղի, սրող գործողությունների պակասի, ինչպես նաև առանց գնդակի և պաշտպանությունում անբավարար աշխատանքի համար։

Սպերցյանն, իր հերթին, վառ է սկսել ելույթները «Ալ-Ահլիի» կազմում։ Ակումբում անցկացրած առաջին հինգ խաղերից հետո կիսապաշտպանը մասնակցել է թիմի 6 գոլի՝ խփելով 3 գոլ և կատարելով 3 գոլային փոխանցում։


Telegram Sportaran

Մենք սոցիալական ցանցերում

Sportaran.com

Արտաշատ, Հայաստան

+79773129879

sportaran@gmail.com

Ընկերության մասին

Sportaran.com – ձեր հուսալի աղբյուրը Հայաստանի և աշխարհի սպորտային նորությունների համար։ Մենք ամեն օր լուսաբանում ենք ֆուտբոլի, բասկետբոլի, թենիսի, բռնցքամարտի, ըմբշամարտի, ծանրամարտի և այլ սպորտաձևերի կարևոր իրադարձությունները։ Բացառիկ հարցազրույցներ, վերլուծություններ, խաղերի արդյունքներ, ինչպես նաև թարմ ակնարկներ և ռեպորտաժներ՝ այս ամենը դուք կգտնեք մեր կայքում։ Մնացեք մեզ հետ՝ տեղեկացված լինելու համար ամենակարևոր իրադարձությունների վերաբերյալ։

Կայքից նյութերի օգտագործումը թույլատրվում է միայն ակտիվ հղումով։

© 2026 sportaran.comԲոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի հեղինակ՝ Վահե Հակոբյան։