Հայաստանի հավաքականը 17 ֆուտզալիստ է հրավիրել ուսումնամարզական հավաքի՝ ԱԱ-ի ընտրական փուլի Շվեդիայի դեմ խաղից առաջ
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Հայաստանի ֆուտզալի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Անտոնիո Ֆերնանդեսը հրավիրել է 17 ֆուտբոլիստի ուսումնամարզական հավաքի, որը կանցկացվի նոյեմբերի 30-ից մինչև դեկտեմբերի 9-ը՝ ՀՖՖ ֆուտբոլի ակադեմիայում։
Հրավիրվածներից յոթը ներկայացնում են «Յունիսպորտը», երեքը՝ «Երևանը», իսկ ևս յոթ ֆուտբոլիստ հանդես են գալիս Ռուսաստանի, Իսպանիայի և Արգենտինայի ակումբներում։
ԱԱ-2028-ի ընտրական հիմնական փուլի Շվեդիայի դեմ հանդիպումը կկայանա դեկտեմբերի 9-ին, Երևանի ժամանակով ժամը 19:00-ին։ Թիմերի առաջին հանդիպումն ավարտվել էր 4:4 հաշվով։
Հայաստանի ֆուտզալի հավաքականի կազմը.
- Ալբերտ Աղաջանով — ՏԶՄՍ Տուլա (Ռուսաստան)
- Ֆակունդո Հովհաննիսյան — «Բուրելա» (Իսպանիա)
- Արթուր Մկրտչյան — «Յունիսպորտ»
- Վլադիմիր Սանոսյան — «Նորիլսկի Նիկել» (Ռուսաստան)
- Միգրան Դերմենջյան — «Յունիսպորտ»
- Սարգիս Մարգարյան — «Յունիսպորտ»
- Դենիս Նևեդրով — «Տյումեն» (Ռուսաստան)
- Արթուր Մելքոնյան — «Յունիսպորտ»
- Աղասի Եղիազարյան — «Երևան»
- Ռաֆիկ Մելիքյան — «Յունիսպորտ»
- Արթուր Պատատյան — «Երևան»
- Գարեգին Մաշումյան — «Յունիսպորտ»
- Էրիկ Ղազարյան — «Երևան»
- Պուտրուս Վասիլև — «Յունիսպորտ»
- Արամ Ռամիրո — «Պրիմերա Խունտա» (Արգենտինա)
- Արսեն Պետրոսով — «Տորպեդո» (Ռուսաստան)
- Ալբերտ Գրիգորյան — «Նևտյաննիկ» (Ռուսաստան)