SPORTARAN
Հայկական սպորտային նորություններ

Դավիթ Չալոյանն ապահովեց մեդալը World Boxing-ի Աշխարհի գավաթի եզրափակիչ մրցաշարում


Դավիթ Չալոյանն ապահովեց մեդալը World Boxing-ի Աշխարհի գավաթի եզրափակիչ մրցաշարում
Բռնցքամարտ

Հայ բռնցքամարտիկ Դավիթ Չալոյանն ապահովեց առնվազն բրոնզե մեդալ Տաշքենդում ընթացող World Boxing-ի Աշխարհի գավաթի 2026 թվականի եզրափակիչ մրցաշարում։ 90 կգ-ից բարձր քաշային կարգի քառորդ եզրափակչում նա մրցավարների ոչ միաձայն որոշմամբ 4։1 հաշվով հաղթեց հնդիկ Սավան Գիլին։

Մենամարտը կայացավ նոյեմբերի 28-ին։ Չորս մրցավար հաղթանակը տվեցին Չալոյանին, մեկը՝ Գիլին։ Եզրափակիչ դուրս գալու համար հայ գերծանրքաշայինը կմենամարտի Ադրբեջանի ներկայացուցիչ Մուհամմադ Աբդուլլաևի հետ։ Կիսաեզրափակիչ մենամարտն ընդգրկված է դեկտեմբերի 1-ի մրցափուլում, որը կմեկնարկի Երևանի ժամանակով 15։00-ին։

Ռուդոլֆ Գարբոյանը դուրս մնաց քառորդ եզրափակչում

Մրցաշարում Հայաստանի մյուս ներկայացուցիչը՝ Ռուդոլֆ Գարբոյանը, ավարտեց ելույթը մինչև 50 կգ քաշային կարգում։ Քառորդ եզրափակչում նա մրցավարների միաձայն որոշմամբ 0։5 հաշվով զիջեց հնդիկ Ռիշի Սինգհին։

Չալոյանը Հայաստանի հավաքականի միակ բռնցքամարտիկն է, որը շարունակում է պայքարը Տաշքենդի մրցաշարի ոսկե մեդալի համար։


Telegram Sportaran

Մենք սոցիալական ցանցերում

Sportaran.com

Արտաշատ, Հայաստան

+79773129879

sportaran@gmail.com

Ընկերության մասին

Sportaran.com – ձեր հուսալի աղբյուրը Հայաստանի և աշխարհի սպորտային նորությունների համար։ Մենք ամեն օր լուսաբանում ենք ֆուտբոլի, բասկետբոլի, թենիսի, բռնցքամարտի, ըմբշամարտի, ծանրամարտի և այլ սպորտաձևերի կարևոր իրադարձությունները։ Բացառիկ հարցազրույցներ, վերլուծություններ, խաղերի արդյունքներ, ինչպես նաև թարմ ակնարկներ և ռեպորտաժներ՝ այս ամենը դուք կգտնեք մեր կայքում։ Մնացեք մեզ հետ՝ տեղեկացված լինելու համար ամենակարևոր իրադարձությունների վերաբերյալ։

Կայքից նյութերի օգտագործումը թույլատրվում է միայն ակտիվ հղումով։

© 2026 sportaran.comԲոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի հեղինակ՝ Վահե Հակոբյան։