SPORTARAN
Հայկական սպորտային նորություններ

Սամվել Սիրամարգյանը հաղթանակով մեկնարկեց բռնցքամարտի Եվրոպայի Մ19 առաջնությունում


Սամվել Սիրամարգյանը հաղթանակով մեկնարկեց բռնցքամարտի Եվրոպայի Մ19 առաջնությունում
Բռնցքամարտ

Սերբիայի Լոզնիցա քաղաքում մեկնարկել է բռնցքամարտի Եվրոպայի Մ19 առաջնությունը։ Մրցումային առաջին օրը ռինգ դուրս եկան Հայաստանի հավաքականի երեք ներկայացուցիչներ։ Հաղթանակ տարավ մինչև 80 կգ քաշային կարգում հանդես եկող Սամվել Սիրամարգյանը։

Սիրամարգյանը վստահ հաղթեց Իսրայելի ներկայացուցիչ Ջոզեֆ Շալելաշվիլիին։ Բոլոր հինգ մրցավարները հաղթանակը շնորհեցին հայ բռնցքամարտիկին՝ 5:0 հաշվով։

Հայաստանի ևս երկու ներկայացուցիչներ ավարտեցին իրենց ելույթները պարտությամբ։ Մինչև 60 կգ քաշային կարգում Արթուր Ավետիսյանը 0:5 հաշվով զիջեց ադրբեջանցի Ալի Բաղիշովին, իսկ մինչև 51 կգ քաշային կարգում Ամեստ Աֆրիկյանը նույն՝ 0:5 հաշվով պարտվեց Ռուսաստանի ներկայացուցիչ Քսենիա Օվեչկինային։

Հայաստանի ներկայացուցիչների արդյունքները առաջին օրը.

  • 80 կգ՝ Սամվել Սիրամարգյան — Ջոզեֆ Շալելաշվիլի (Իսրայել) — 5:0
  • 60 կգ՝ Արթուր Ավետիսյան — Ալի Բաղիշով (Ադրբեջան) — 0:5
  • 51 կգ՝ Ամեստ Աֆրիկյան — Քսենիա Օվեչկինա (Ռուսաստան) — 0:5

Հայաստանի հավաքականի կազմը

Տղամարդիկ.

50 կգ — Տիգրան Կիրակոսյան
55 կգ — Վահրամ Դովլաթբեկյան
60 կգ — Արթուր Ավետիսյան
65 կգ — Սուրեն Կատվալյան
70 կգ — Սամվել Ասլանյան
75 կգ — Ալեն Ստեփանյան
80 կգ — Սամվել Սիրամարգյան
85 կգ — Տիգրան Սարգսյան
90 կգ — Վարդան Ավետիսյան
90 կգ-ից բարձր — Արամ Թումանյան

Հայաստանի պատանեկան հավաքականի ավագ մարզիչն է Կարեն Աղամալյանը։ Մարզչական շտաբում ընդգրկված են նաև Նվեր Վարդանյանը և Սերգեյ Սարգսյանը։

Աղջիկներ.

48 կգ — Սյուզաննա Իշխանյան
51 կգ — Ամեստ Աֆրիկյան
54 կգ — Եվա Խլղաթյան
57 կգ — Անահիտ Հարությունյան
60 կգ — Էլեն Պապյան

Կանանց հավաքականի գլխավոր մարզիչն է Վազգեն Բադալյանը, մարզիչը՝ Արթուր Մելքումյանը։

Եվրոպայի Մ19 առաջնությունը Լոզնիցայում անցկացվում է 2026 թվականի օգոստոսի 13-ից 22-ը։

Մենամարտերի ուղիղ հեռարձակումները հասանելի են Serbian Boxing-ի YouTube ալիքում։


Telegram Sportaran

Մենք սոցիալական ցանցերում

Sportaran.com

Արտաշատ, Հայաստան

+79773129879

sportaran@gmail.com

Ընկերության մասին

Sportaran.com – ձեր հուսալի աղբյուրը Հայաստանի և աշխարհի սպորտային նորությունների համար։ Մենք ամեն օր լուսաբանում ենք ֆուտբոլի, բասկետբոլի, թենիսի, բռնցքամարտի, ըմբշամարտի, ծանրամարտի և այլ սպորտաձևերի կարևոր իրադարձությունները։ Բացառիկ հարցազրույցներ, վերլուծություններ, խաղերի արդյունքներ, ինչպես նաև թարմ ակնարկներ և ռեպորտաժներ՝ այս ամենը դուք կգտնեք մեր կայքում։ Մնացեք մեզ հետ՝ տեղեկացված լինելու համար ամենակարևոր իրադարձությունների վերաբերյալ։

Կայքից նյութերի օգտագործումը թույլատրվում է միայն ակտիվ հղումով։

© 2026 sportaran.comԲոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի հեղինակ՝ Վահե Հակոբյան։