SPORTARAN
Հայկական սպորտային նորություններ

Ռուդոլֆ Գարբոյանը դարձավ բռնցքամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր


Ռուդոլֆ Գարբոյանը դարձավ բռնցքամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր
Բռնցքամարտ

Հայ բռնցքամարտիկ Ռուդոլֆ Գարբոյանը Սոֆիայում անցկացվող 2026 թվականի Եվրոպայի առաջնությունում մինչև 50 կգ քաշային կարգում նվաճեց բրոնզե մեդալ։

Կիսաեզրափակչում Գարբոյանը մրցավարների միաձայն որոշմամբ՝ 0։5 հաշվով, պարտվեց ռուսաստանցի Բաիր Բատլաևին։ Մինչ այդ հայ մարզիկը մրցաշարում երկու հաղթանակ էր տարել՝ Պորտուգալիայի և Իսրայելի ներկայացուցիչների նկատմամբ։

Գարբոյանի բրոնզը Հայաստանի հավաքականի երկրորդ և վերջին մեդալն էր այս Եվրոպայի առաջնությունում։ Ավելի վաղ մինչև 65 կգ քաշային կարգում երրորդ տեղն էր զբաղեցրել Էլիդա Քոչարյանը։

Սեպտեմբերի 23-ին մեդալից մեկ քայլ հեռու կանգ առավ Մարատ Միքալյանը (75 կգ)։ Քառորդ եզրափակչում նա մրցավարների բաժանված որոշմամբ՝ 2։3 հաշվով, պարտվեց անգլիացի Քալում Մաքինին։


Telegram Sportaran

Մենք սոցիալական ցանցերում

Sportaran.com

Արտաշատ, Հայաստան

+79773129879

sportaran@gmail.com

Ընկերության մասին

Sportaran.com – ձեր հուսալի աղբյուրը Հայաստանի և աշխարհի սպորտային նորությունների համար։ Մենք ամեն օր լուսաբանում ենք ֆուտբոլի, բասկետբոլի, թենիսի, բռնցքամարտի, ըմբշամարտի, ծանրամարտի և այլ սպորտաձևերի կարևոր իրադարձությունները։ Բացառիկ հարցազրույցներ, վերլուծություններ, խաղերի արդյունքներ, ինչպես նաև թարմ ակնարկներ և ռեպորտաժներ՝ այս ամենը դուք կգտնեք մեր կայքում։ Մնացեք մեզ հետ՝ տեղեկացված լինելու համար ամենակարևոր իրադարձությունների վերաբերյալ։

Կայքից նյութերի օգտագործումը թույլատրվում է միայն ակտիվ հղումով։

© 2026 sportaran.comԲոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի հեղինակ՝ Վահե Հակոբյան։