«Փուշքաշ Ակադեմիան» բարձրացավ Հունգարիայի առաջնության առաջին հորիզոնական, Հարությունյանը մասնակցեց ամբողջ հանդիպմանը
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
«Փուշքաշ Ակադեմիան» երկրորդ անընդմեջ հաղթանակը տարավ 3:2 հաշվով և բարձրացավ Հունգարիայի առաջնության մրցաշարային աղյուսակի առաջին հորիզոնական։
4-րդ տուրի՝ «Պակշի» դեմ խաղում Գեորգի Հարությունյանի թիմը հաղթանակ կորզեց ավելացված ժամանակում խփած գոլի շնորհիվ։
Հայաստանի հավաքականի պաշտպանը խաղը սկսեց մեկնարկային կազմում և կենտրոնական պաշտպանի դիրքում անցկացրեց ամբողջ հանդիպումը։ SofaScore-ը Հարությունյանի խաղը գնահատել է 6,5 միավոր։
21-ամյա ֆուտբոլիստի հաշվին գրանցվել է 9 հեռացում, 2 խլում, 1 հաջող պայքար և գնդակի 3 վերադարձ։ Հարությունյանը կատարել է նաև 35 փոխանցում՝ 76% ճշգրտությամբ։
Նախորդ տուրում հայ պաշտպանը գոլի հեղինակ էր դարձել ՄՏԿ-ի դեմ հաղթական խաղում։ Այս անգամ Հարությունյանը արդյունավետ գործողությամբ աչքի չընկավ, իսկ հանդիպման գլխավոր հերոսներից մեկը դարձավ Լամին Քոլլին՝ խփելով երկու գոլ, այդ թվում՝ հաղթականը փոխհատուցման ժամանակում։
Չորս տուրից հետո «Փուշքաշ Ակադեմիան» վաստակել է 9 միավոր և գլխավորում է Հունգարիայի առաջնության մրցաշարային աղյուսակը։