IMMAF-ի նախագահ Քերիթ Բրաունը պաշտոնական այցով կայցելի Հայաստան
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Մայիսի 26-ից 29-ը պաշտոնական այցով Հայաստան կայցելի ՄՄԱ-ի միջազգային ֆեդերացիայի՝ IMMAF-ի նախագահ Քերիթ Բրաունը։
Այցի շրջանակում նախատեսված են հանդիպումներ և քննարկումներ, որոնց առանցքային թեման կլինի IMMAF-ի հովանու ներքո ՄՄԱ-ի Եվրոպայի առաջնությունը Հայաստանում անցկացնելու հնարավորությունը։
Նշենք, որ խառը մենամարտերի ոլորտում միջազգային համագործակցության զարգացումը կարևոր քայլ է համաշխարհային սպորտային ասպարեզում Հայաստանի դիրքերի ամրապնդման և հայ մարզիկների հնարավորությունների ընդլայնման համար։
Հիշեցնենք, որ մայիսի 28-ից 31-ը Երևանում կանցկացվի ՄՄԱ-ի Եվրոպայի առաջնությունը՝ ըմբշամարտի UWW ֆեդերացիայի հովանու ներքո։
Ավելի վաղ IMMAF-ի 2026 թվականի Եվրոպայի առաջնությունն անցկացվել էր Բելգրադում, Սերբիա։
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0