Գաբրիել Սարգսյանի հաղթանակը Հայաստանին հաղթանակ պարգևեց Շվեդիայի դեմ խաղում Շախմատի օլիմպիադայում
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Հայաստանի հավաքականը երրորդ անընդմեջ հաղթանակը տարավ Սամարղանդում անցկացվող 2026 թվականի 46-րդ Շախմատի օլիմպիադայում։ Երրորդ տուրում հայ շախմատիստները 2,5:1,5 հաշվով հաղթեցին Շվեդիայի հավաքականին։
Վճռորոշ դարձավ Գաբրիել Սարգսյանի հաղթանակը երրորդ խաղատախտակի վրա։ Հայ գրոսմայստերը սպիտակներով առավելության հասավ Էրիկ Բլոմքվիստի նկատմամբ։ Մյուս երեք պարտիաներն ավարտվեցին ոչ-ոքի։
Հայաստան — Շվեդիա՝ 2,5:1,5
- Հայկ Մարտիրոսյան (2664) — Նիլս Գրանդելիուս (2603)՝ ½:½
- Շանթ Սարգսյան (2630) — Յուն Մին Սե (2503)՝ ½:½
- Գաբրիել Սարգսյան (2610) — Էրիկ Բլոմքվիստ (2482)՝ 1:0
- Մանուել Պետրոսյան (2569) — Էդվին Տրոստ (2472)՝ ½:½
Այսպիսով, Հայաստանի հավաքականը երեք տուրից հետո պահպանում է 100 տոկոսանոց արդյունքը։ Մինչ այդ Հայաստանի թիմը 4:0 հաշվով հաղթել էր Բարբադոսին, ապա 3,5:0,5 հաշվով՝ Շոտլանդիային։
Չորրորդ տուրում Հայաստանի հավաքականի մրցակիցը կլինի Արգենտինան։
Հայաստանի կանանց հավաքականը 4:0 հաշվով ջախջախեց Խորվաթիային
Երրորդ տուրում վստահ հաղթանակ տարավ նաև Հայաստանի կանանց հավաքականը։ Հայ շախմատիստուհիները մրցակիցներին չզիջեցին նույնիսկ կես միավոր՝ 4:0 հաշվով հաղթելով Խորվաթիայի հավաքականին։
Իրենց պարտիաներում հաղթանակներ տարան Լիլիթ Մկրտչյանը, Մարիամ Մկրտչյանը, Էլինա Դանիելյանը և Սուսաննա Գաբոյանը։
Հայաստան — Խորվաթիա՝ 4:0
- Լիլիթ Մկրտչյան (2353) — Էնա Ցվիտան (2271)՝ 1:0
- Մարիամ Մկրտչյան (2374) — Տիհանա Իվեկովիչ (2169)՝ 1:0
- Էլինա Դանիելյան (2382) — Անա Բերկե (2097)՝ 1:0
- Սուսաննա Գաբոյան (2179) — Լարա Զագորաց (2178)՝ 1:0
Հայաստանի կանանց հավաքականը նույնպես հաղթել է օլիմպիադայի մեկնարկային բոլոր երեք հանդիպումներում։ Առաջին տուրում թիմը 3,5:0,5 հաշվով հաղթել էր Հոնկոնգին, իսկ երկրորդում առավելության էր հասել Սինգապուրի նկատմամբ։
Չորրորդ տուրում Հայաստանին սպասվում է լուրջ փորձություն՝ հանդիպում Ղազախստանի հավաքականի հետ, որը կանանց մրցաշարի ուժեղագույն թիմերից մեկն է։