Հայտնի են Հայաստանի գավաթի 1/8 եզրափակչի զույգերը
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Սեպտեմբերի 15-ին կայացել է Հայաստանի ֆուտբոլի գավաթի 1/8 եզրափակչի վիճակահանությունը, որի արդյունքում հայտնի են դարձել մրցաշարի հաջորդ փուլի բոլոր ութ զույգերը։
Ամենահետաքրքիր դիմակայություններից մեկը կլինի «Փյունիկ» — «Արարատ» հանդիպումը։ Հայաստանի գործող չեմպիոն «Նոան» կմրցի «Սյունիքի» հետ, իսկ «Արարատ-Արմենիան» արտագնա խաղում կհանդիպի «Օլիմպիային»։
Հայաստանի գավաթի 1/8 եզրափակչի զույգերը
- «Օլիմպիա» — «Արարատ-Արմենիա»
- «Միկա» — «Ավշար-Արարատ»
- «Ալաշկերտ» — ԲԿՄԱ
- «Նոա» — «Սյունիք»
- «Փյունիկ» — «Արարատ»
- «Լեռնային Արցախ» — «Շիրակ»
- «Ուրարտու» — «Անդրանիկ»
- «Վան» — «Գանձասար»
1/8 եզրափակչի հանդիպումները կկայանան հոկտեմբերին՝ ազգային հավաքականների սեպտեմբեր-հոկտեմբերյան միջազգային պատուհանի և Ազգերի լիգայի հանդիպումների ավարտից հետո։
Այս փուլում բոլոր դիմակայությունները բաղկացած կլինեն մեկ հանդիպումից։ Հաղթողները կնվաճեն Հայաստանի գավաթի քառորդ եզրափակչի ուղեգրեր։