Օպետայան և Միքայելյանը պատրաստ են միավորիչ մենամարտի. WBC-ի չեմպիոնը տվել է համաձայնությունը
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Առաջին ծանր քաշային կարգում աշխարհի չեմպիոն IBF և The Ring վարկածներով Ջեյ Օպետայան (29-0, 23 KO) մոտ ապագայում կարող է անցկացնել միավորիչ մենամարտ WBC-ի գոտու տեր Նոել Միքայելյանի (28-3, 12 KO) դեմ։ Միքայելյանի՝ Բադու Ջեքի նկատմամբ վերջին հաղթանակից հետո երկու կողմերն էլ հրապարակայնորեն հայտարարել են մենամարտի պատրաստակամության մասին։
Ավելի վաղ 30-ամյա ավստրալացին նշել էր, որ ներկայիս պահը իդեալական է գոտիների միավորման համար.
«Սա լավագույն ժամանակն է տիտղոսները միավորելու համար։ Ես հարգում եմ Նոելին որպես բռնցքամարտիկ և չեմպիոն, բայց վստահ եմ, որ այս պահին առաջին ծանր քաշում լավագույնը ես եմ»։
WBC-ի չեմպիոնի պատասխանը երկար սպասեցնել չտվեց։ BoxingScene-ին տված հարցազրույցում Միքայելյանը հստակ նշել է, որ դեմ չէ Օպետայայի հետ հանդիպմանը.
«Հիանալի է, եկեք անենք դա — ես պատրաստ եմ։ Պարզապես ասեք նրան՝ մեծ չեկը ստորագրի», — ասել է Միքայելյանը շաբաթ ուշ երեկոյան՝ մենամարտից հետո։
Հիշեցնենք, որ 35-ամյա հայ բռնցքամարտիկ Նոել Միքայելյանը երկրորդ անգամ իր կարիերայում նվաճեց WBC-ի տիտղոսը՝ միաձայն դատավորների որոշմամբ հաղթելով երեք քաշային կարգերում աշխարհի նախկին չեմպիոն Բադու Ջեքին՝ 115-111, 116-110 և 116-110։
Մենամարտը եղել է կոշտ և լարված․ գրանցվել է երկու միավորի հանում, գլխի բախում, որի հետևանքով Ջեքի ճակատին առաջացել է լուրջ հեմատոմա, ինչպես նաև սկանդալային դրվագ ութերորդ ռաունդից հետո, երբ բռնցքամարտիկները շարունակում էին հարվածների փոխանակումը պարանների մոտ նույնիսկ գոնգից հետո։
Ինքը՝ Միքայելյանը, խոստովանել է, որ զգացմունքները գերակշռել են։
Դոն Քինգի կողմից պրոմոութվող Միքայելյանը ընդգծել է, որ իրեն հետաքրքրում են բացառապես միավորիչ մենամարտերը.
«Ես սպասում եմ միավորումների։ Ում մոտ գոտիներ կան, հենց նրանց հետ էլ ուզում եմ մենամարտել»։
Նշենք, որ դիվիզիոնի մյուս երկու տիտղոսներին՝ WBA և WBO, տիրապետում է մեքսիկացի Գիլբերտո Ռամիրեսը, որը նախկինում հաղթել է Արսեն Գուլամիրյանին։ Այսպիսով, առաջին ծանր քաշային կարգը մոտեցել է խոշոր միավորիչ մենամարտերի շարքին, որոնց գլխավոր իրադարձությունը կարող է դառնալ Օպետայա – Միքայելյան դիմակայությունը IBF, RING և WBC տիտղոսների միավորման համար։
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0