SPORTARAN
Հայկական սպորտային նորություններ

Կիպրոսի ֆուտբոլի ֆեդերացիայի պատվիրակությունը Երևանում հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին


Կիպրոսի ֆուտբոլի ֆեդերացիայի պատվիրակությունը Երևանում հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Ֆուտբոլ 💬 Comment

ՈՒԵՖԱ-ի Ազգերի լիգայի շրջանակում Հայաստանի և Կիպրոսի ազգային հավաքականների հանդիպումից առաջ Կիպրոսի ֆուտբոլի ֆեդերացիայի պատվիրակությունն այցելել է Երևանի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր։

Պատվիրակությունը գլխավորել է Կիպրոսի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Խարիս Լոիզիդեսը։

Կիպրոսի ֆուտբոլի ֆեդերացիայի ներկայացուցիչները ծաղկեպսակ են դրել 1915 թվականի Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրում՝ հարգանքի տուրք մատուցելով և ոգեկոչելով զոհերի հիշատակը։

Այցը տեղի է ունեցել ՈՒԵՖԱ-ի Ազգերի լիգայի 2026/27 մրցաշրջանի C2 խմբի հինգերորդ տուրի՝ Հայաստանի և Կիպրոսի ազգային հավաքականների հանդիպման նախօրեին։

Հիշեցնենք, որ Հայաստան – Կիպրոս հանդիպումը կկայանա այսօր՝ նոյեմբերի 12-ին, Երևանի Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում։ Խաղի մեկնարկը՝ Երևանի ժամանակով 21:00-ին։


Telegram Sportaran

Քննարկեք նորությունները!

Անցնել մեկնաբանություններին ↓

Comments

0

Comment

Մենք սոցիալական ցանցերում

Sportaran.com

Արտաշատ, Հայաստան

+79773129879

sportaran@gmail.com

Ընկերության մասին

Sportaran.com – ձեր հուսալի աղբյուրը Հայաստանի և աշխարհի սպորտային նորությունների համար։ Մենք ամեն օր լուսաբանում ենք ֆուտբոլի, բասկետբոլի, թենիսի, բռնցքամարտի, ըմբշամարտի, ծանրամարտի և այլ սպորտաձևերի կարևոր իրադարձությունները։ Բացառիկ հարցազրույցներ, վերլուծություններ, խաղերի արդյունքներ, ինչպես նաև թարմ ակնարկներ և ռեպորտաժներ՝ այս ամենը դուք կգտնեք մեր կայքում։ Մնացեք մեզ հետ՝ տեղեկացված լինելու համար ամենակարևոր իրադարձությունների վերաբերյալ։

Կայքից նյութերի օգտագործումը թույլատրվում է միայն ակտիվ հղումով։

© 2026 sportaran.comԲոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի հեղինակ՝ Վահե Հակոբյան։