SPORTARAN
Հայկական սպորտային նորություններ

Հայաստան — Կիպրոս. հայտնի են Ազգերի լիգայի նոյեմբերի 12-ի հանդիպման մեկնարկային կազմերը


Հայաստան — Կիպրոս. հայտնի են Ազգերի լիգայի նոյեմբերի 12-ի հանդիպման մեկնարկային կազմերը
Ֆուտբոլ 💬 Comment

Հայտնի են Հայաստանի և Կիպրոսի ազգային հավաքականների մեկնարկային կազմերը ՈՒԵՖԱ-ի Ազգերի լիգայի 2026/27 մրցաշրջանի խմբային փուլի 5-րդ տուրի հանդիպման համար։

Հանդիպումը կկայանա այսօր՝ նոյեմբերի 12-ին, Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում։ Խաղի մեկնարկը՝ Երևանի ժամանակով ժամը 21:00-ին։

Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը՝

Միշիև — Բանդիկյան, Գ. Հարությունյան, Մկրտչյան, Տիկնիզյան (Ա) — Իվու, Կ. Հովհաննիսյան, Ն. Գրիգորյան — Սերոբյան, Շաղոյան — Ղարիբյան։

Պահեստայիններ՝ Չանչարևիչ, Բեգլարյան, Էրիկ Փիլոյան, Պետրոսյան, Է. Գրիգորյան, Սևիկյան, Օ. Հարությունյան, Էդգար Փիլոյան, Մանվելյան, Մուրադյան, Ն. Հովհաննիսյան, Ռանոս։

Գլխավոր մարզիչ՝ Եղիշե Մելիքյան։

Կիպրոսի հավաքականի մեկնարկային կազմը՝

Ֆաբիանո — Կոնոմիս, Կիպրիանու, Լաիֆիս, Մալեկիդի — Լոյզու, Անդրեու, Կաստանոս, Էդվարդս — Պիկիս, Պիտտաս։

Պահեստայիններ՝ Մալլ, Պարասկևաս, Անտոնիու, Պանգիոտու, Շիկկիս, Արտիմատաս, Խարալամպուս, Կիրիակու, Կոստի, Գեորգիու, Ցիոնիս, Նեոֆիտու։

Գլխավոր մարզիչ՝ Ակիս Մանցիոս։

Հայաստանի հավաքականի համար սա Ազգերի լիգայի ընթացիկ խաղարկության վերջին տնային հանդիպումն է։ Կիպրոսում կայացած առաջին խաղում Հայաստանի հավաքականը պարտվել էր 0:2 հաշվով՝ չնայած 52-րդ րոպեից ունեցած թվային առավելությանը։

Այս անգամ Եղիշե Մելիքյանի սաները կփորձեն սեփական երկրպագուների ներկայությամբ ռևանշի հասնել։

Վնասվածքների պատճառով Հայաստանի հավաքականին չեն կարող օգնել թիմի ավագ Էդուարդ Սպերցյանը, պաշտպան Սերգեյ Մուրադյանը և կիսապաշտպան Վահան Բիչախչյանը։


Telegram Sportaran

Քննարկեք նորությունները!

Անցնել մեկնաբանություններին ↓

Comments

0

Comment

Մենք սոցիալական ցանցերում

Sportaran.com

Արտաշատ, Հայաստան

+79773129879

sportaran@gmail.com

Ընկերության մասին

Sportaran.com – ձեր հուսալի աղբյուրը Հայաստանի և աշխարհի սպորտային նորությունների համար։ Մենք ամեն օր լուսաբանում ենք ֆուտբոլի, բասկետբոլի, թենիսի, բռնցքամարտի, ըմբշամարտի, ծանրամարտի և այլ սպորտաձևերի կարևոր իրադարձությունները։ Բացառիկ հարցազրույցներ, վերլուծություններ, խաղերի արդյունքներ, ինչպես նաև թարմ ակնարկներ և ռեպորտաժներ՝ այս ամենը դուք կգտնեք մեր կայքում։ Մնացեք մեզ հետ՝ տեղեկացված լինելու համար ամենակարևոր իրադարձությունների վերաբերյալ։

Կայքից նյութերի օգտագործումը թույլատրվում է միայն ակտիվ հղումով։

© 2026 sportaran.comԲոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի հեղինակ՝ Վահե Հակոբյան։