SPORTARAN
Հայկական սպորտային նորություններ

Պաշտոնական. Արթուր Միրանյանը՝ իսրայելական «Իրոնի Տիբերիասի» ֆուտբոլիստ


Պաշտոնական. Արթուր Միրանյանը՝ իսրայելական «Իրոնի Տիբերիասի» ֆուտբոլիստ
Ֆուտբոլ

Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Արթուր Միրանյանը կարիերան կշարունակի Իսրայելում։ 30-ամյա ֆորվարդը պաշտոնապես դարձել է «Իրոնի Տիբերիասի» ֆուտբոլիստ։

Նախորդ մրցաշրջանում Միրանյանը հանդես էր գալիս «Բնեյ Սախնինի» կազմում։ Թիմի հետ նա Իսրայելի առաջնությունում զբաղեցրել է 11-րդ տեղը՝ 29 խաղում դառնալով 5 գոլի հեղինակ։ Հայ հարձակվողի նոր ակումբը՝ «Իրոնի Տիբերիասը», մրցաշրջանն ավարտել է երկու հորիզոնականով ավելի բարձր՝ 9-րդ տեղում։

Հետաքրքիր է, որ հիմնական կազմում տեղի համար Միրանյանի մրցակիցներից մեկը կլինի հայկական ծագում ունեցող 25-ամյա հարձակվող Սամիր Ֆարհուդ Յակուբյանը։ Վերջին երկու մրցաշրջանները նա անցկացրել է «Հապոել Բեեր Շևայի» կազմում։

Արթուր Միրանյանը Հայաստանի ազգային հավաքականի կազմում անցկացրել է 20 հանդիպում և դարձել մեկ գոլի հեղինակ։

Artur Miranyan

Հիշեցնենք, որ Իսրայելի առաջնություն է տեղափոխվում նաև Հայաստանի հավաքականի մեկ այլ ֆուտբոլիստ՝ Էդգար Սևիկյանը։


Telegram Sportaran

Մենք սոցիալական ցանցերում

Sportaran.com

Արտաշատ, Հայաստան

+79773129879

sportaran@gmail.com

Ընկերության մասին

Sportaran.com – ձեր հուսալի աղբյուրը Հայաստանի և աշխարհի սպորտային նորությունների համար։ Մենք ամեն օր լուսաբանում ենք ֆուտբոլի, բասկետբոլի, թենիսի, բռնցքամարտի, ըմբշամարտի, ծանրամարտի և այլ սպորտաձևերի կարևոր իրադարձությունները։ Բացառիկ հարցազրույցներ, վերլուծություններ, խաղերի արդյունքներ, ինչպես նաև թարմ ակնարկներ և ռեպորտաժներ՝ այս ամենը դուք կգտնեք մեր կայքում։ Մնացեք մեզ հետ՝ տեղեկացված լինելու համար ամենակարևոր իրադարձությունների վերաբերյալ։

Կայքից նյութերի օգտագործումը թույլատրվում է միայն ակտիվ հղումով։

© 2026 sportaran.comԲոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի հեղինակ՝ Վահե Հակոբյան։