SPORTARAN
Հայկական սպորտային նորություններ

Էդգար Սևիկյանի՝ Իսրայել տեղափոխությունը 1 մլն եվրոյով արդեն համաձայնեցված է


Էդգար Սևիկյանի՝ Իսրայել տեղափոխությունը 1 մլն եվրոյով արդեն համաձայնեցված է
Ֆուտբոլ

Հունգարացի ինսայդեր Öltözőn Túl-ի տեղեկություններով՝ «Հապոել Պետահ Տիկվան» պատրաստ է «Ֆերենցվարոշին» 1 մլն եվրո վճարել 25-ամյա ֆուտբոլիստի համար։ Նշվում է, որ իսրայելական և հունգարական ակումբների միջև բանակցությունները շարունակվում են։

Միևնույն ժամանակ, հունգարական մեկ այլ աղբյուր՝ GLOBAL Fradi-ն, պնդում է, որ կողմերն արդեն վերջնական համաձայնության են եկել, և Սևիկյանի տրանսֆերը փաստացի ավարտված է։ Ակումբները դեռ պաշտոնապես չեն հաստատել գործարքը։

Սևիկյանը «Ֆերենցվարոշ» է տեղափոխվել 2024 թվականին, սակայն տրանսֆերից հետո ժամանակի զգալի մասն անցկացրել է վարձակալությամբ։ Նախորդ մրցաշրջանը ֆուտբոլիստն անցկացրել է ռուսական «Ակրոնում»։

«Ֆերենցվարոշ» վերադառնալուց հետո հայ վինգերը թիմի կազմում մասնակցել է ընդամենը երկու ոչ ամբողջական հանդիպման, իսկ վերջին պաշտոնական խաղերում չի ընդգրկվել հայտացուցակում։ Միևնույն ժամանակ, Սևիկյանը մասնակցել է ընկերական հանդիպման Մադրիդի «Ռեալի» դեմ։

Սևիկյանի պայմանագիրը «Ֆերենցվարոշի» հետ նախատեսված է մինչև 2028 թվականը։

«Հապոել Պետահ Տիկվան» ներկայացնում է Պետահ Տիկվա քաղաքը։ Նախորդ մրցաշրջանում թիմը Իսրայելի առաջնության բարձրագույն խմբում զբաղեցրել է վեցերորդ տեղը։

Հիշեցնենք, որ նախորդ մրցաշրջանում Իսրայելում հանդես էր գալիս նաև Հայաստանի հավաքականի հարձակվող Արթուր Միրանյանը, որը պաշտպանում էր «Բնեյ Սախնինի» գույները։ Ներկայում Միրանյանն առանց ակումբի է։


Telegram Sportaran

Մենք սոցիալական ցանցերում

Sportaran.com

Արտաշատ, Հայաստան

+79773129879

sportaran@gmail.com

Ընկերության մասին

Sportaran.com – ձեր հուսալի աղբյուրը Հայաստանի և աշխարհի սպորտային նորությունների համար։ Մենք ամեն օր լուսաբանում ենք ֆուտբոլի, բասկետբոլի, թենիսի, բռնցքամարտի, ըմբշամարտի, ծանրամարտի և այլ սպորտաձևերի կարևոր իրադարձությունները։ Բացառիկ հարցազրույցներ, վերլուծություններ, խաղերի արդյունքներ, ինչպես նաև թարմ ակնարկներ և ռեպորտաժներ՝ այս ամենը դուք կգտնեք մեր կայքում։ Մնացեք մեզ հետ՝ տեղեկացված լինելու համար ամենակարևոր իրադարձությունների վերաբերյալ։

Կայքից նյութերի օգտագործումը թույլատրվում է միայն ակտիվ հղումով։

© 2026 sportaran.comԲոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի հեղինակ՝ Վահե Հակոբյան։