Նիկիտա Սիմոնյանը դարձել է կենդանի օլիմպիական չեմպիոնների մեջ ամենատարեցը
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Ֆրանսիացի հեծանվորդ Շառլ Կոստի մահվանից հետո, որը մահացավ հոկտեմբերի 30-ին՝ 101 տարեկանում, կենդանի օլիմպիական չեմպիոնների մեջ ամենատարեցը դարձավ լեգենդար խորհրդային ֆուտբոլիստ Նիկիտա Պավլովիչ Սիմոնյանը։
Սիմոնյանը, որը հոկտեմբերի 12-ին դարձավ 99 տարեկան, 1956 թվականի օլիմպիական չեմպիոն է՝ ԽՍՀՄ ֆուտբոլի հավաքականի կազմում։ Մելբուռնի օլիմպիական խաղերում նա կարևոր դեր խաղաց խորհրդային թիմի հաջողության մեջ, որը նվաճեց ոսկե մեդալներ։
1926 թվականին Արմավիրում ծնված՝ որպես Մկրտիչ Պողոսովիչ Սիմոնյան, նա հայտնի դարձավ որպես խորհրդային ֆուտբոլի լավագույն հարձակվողներից մեկը՝ հանդես գալով մոսկվայի «Սպարտակի» կազմում։ Ֆուտբոլիստի կարիերան ավարտելուց հետո Սիմոնյանը դարձավ հաջողակ մարզիչ և ֆուտբոլային գործիչ․ նա եղել է Ռուսաստանի ֆուտբոլային միության նախագահը, ինչպես նաև Երևանի լեգենդար «Արարատ-1973»-ի գլխավոր մարզիչն ու ստեղծողը։
Ֆրանսիացի Շառլ Կոստը՝ 1948 թվականի Լոնդոնի օլիմպիական չեմպիոն թիմային հետապնդման մրցաձևում, սերունդների կապի խորհրդանիշ էր․ հենց նա էր փոխանցում օլիմպիական կրակը ֆրանսիացի չեմպիոններին Փարիզ-2024-ի բացման ժամանակ։ Նրա մահվանից հետո Նիկիտա Սիմոնյանը դարձավ կենդանի կապը ժամանակակից սպորտի և պատերազմից հետո հերոսական օլիմպիական դարաշրջանի միջև։
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0