Նարեկ Կապուշյանը կշարունակի մարզել Հայաստանի բասկետբոլի Մ16 հավաքականը
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Նարեկ Կապուշյանը պահպանել է Հայաստանի մինչև 16 տարեկան տղաների բասկետբոլի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնը։ Որոշումը միաձայն ընդունել է Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի գործադիր կոմիտեն իր առաջին նիստում։
ԱՄՆ-ում մարզչական պատրաստություն անցած Կապուշյանը թիմը գլխավորել է 2025 թվականի օգոստոսից։ 2026 թվականի հուլիսին նրա ղեկավարությամբ Հայաստանի հավաքականը հաղթել է Երևանում անցկացված Մ16 Եվրոպայի առաջնության C դիվիզիոնում։
Այսպիսով, տնային մրցաշարում տարած հաղթանակից հետո ֆեդերացիան մասնագետին վստահել է թիմի հետ հետագա աշխատանքը։