Նաիր Տիկնիզյանը դեռ կարող է տեղափոխվել «Օլիմպիակոս»
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
«Ցրվենա Զվեզդայի» և Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Նաիր Տիկնիզյանը դեռ կարող է կարիերան շարունակել հունական «Օլիմպիակոսում»։
Ինչպես հայտնում է Sportal Srbija-ն, Պիրեյը ներկայացնող ակումբը առաջադեմ փուլում բանակցություններ է վարում «Ցրվենա Զվեզդայի» հետ 26-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի շուրջ։
Սերբական ակումբը Տիկնիզյանին գնահատում է 6 միլիոն եվրո։ Այս պահին «Օլիմպիակոսի» առաջարկը պահանջվող գումարից 1 միլիոն եվրոյով պակաս է։ Չնայած կողմերի գնահատականների տարբերությանը՝ բանակցությունները շարունակվում են։
Ավելի վաղ «Ցրվենա Զվեզդան» չէր ցանկանում վաճառել Տիկնիզյանին՝ ակնկալելով նրա օգնությունը Չեմպիոնների լիգայի հիմնական փուլ դուրս գալու պայքարում։ Սակայն սերբական թիմի՝ մրցաշարից դուրս մնալուց հետո ակումբի դիրքորոշումը փոխվել է, և պաշտպանի տրանսֆերը կրկին հնարավոր է դարձել։
«Օլիմպիակոսը» նույնպես ավարտել է ելույթները Չեմպիոնների լիգայում, սակայն, ի տարբերություն «Ցրվենա Զվեզդայի», հունական ակումբն արդեն ապահովել է իր մասնակցությունը Եվրոպա լիգայի լիգային փուլում։