SPORTARAN
Հայկական սպորտային նորություններ

Նաիր Տիկնիզյանը ճանաչվել է Սերբիայի առաջնության 2025/26 մրցաշրջանի լավագույն ձախ պաշտպան


Նաիր Տիկնիզյանը ճանաչվել է Սերբիայի առաջնության 2025/26 մրցաշրջանի լավագույն ձախ պաշտպան
Ֆուտբոլ 💬 Comment

Հայաստանի ազգային հավաքականի և Բելգրադի «Ցրվենա Զվեզդայի» պաշտպան Նաիր Տիկնիզյանը ընդգրկվել է Սերբիայի Սուպերլիգայի մրցաշրջանի խորհրդանշական հավաքականում։ Ինչպես հայտնում է Սերբիայի առաջնության պաշտոնական կայքը, 26-ամյա ֆուտբոլիստը ճանաչվել է 2025/26 մրցաշրջանի լավագույն ձախ պաշտպան։

Մրցանակաբաշխության արարողությունը կայացել է Բելգրադում՝ «PRVI TIM» միջոցառման շրջանակում, որը կազմակերպվել էր Սերբիայի Սուպերլիգայի ակումբների միության և առաջնության գլխավոր հովանավոր Mozzart ընկերության կողմից։ Էլիտար դիվիզիոնի հոբելյանական՝ 20-րդ մրցաշրջանի լավագույններին ընտրել են առաջնության բոլոր 16 ակումբների ավագներն ու գլխավոր մարզիչները։ Ընդ որում՝ թիմերի ներկայացուցիչները չէին կարող քվեարկել իրենց ակումբի ֆուտբոլիստների օգտին։

Տիկնիզյանի համար այս մրցաշրջանը առաջինն էր «Ցրվենա Զվեզդայի» կազմում, և այն անմիջապես դարձավ չափազանց հաջող։ Բելգրադյան ակումբի հետ Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը դարձավ Սերբիայի չեմպիոն, նվաճեց Սերբիայի գավաթը, ինչպես նաև օգնեց թիմին դուրս գալ Եվրոպա լիգայի փլեյ-օֆֆ։

Ընդհանուր առմամբ 2025/26 մրցաշրջանում Նաիր Տիկնիզյանը անցկացրել է 46 հանդիպում բոլոր մրցաշարերում, դարձել 1 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ։ Սերբիայի առաջնությունում նրա հաշվին կա 25 հանդիպում և 5 գոլային փոխանցում։

Սերբիայի Սուպերլիգայի մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել «Ցրվենա Զվեզդայի» հարձակվող Ալեքսանդար Կատայը։ Նա նաև ստացել է հատուկ մրցանակ՝ որպես Սերբիայի էլիտար դիվիզիոնի պատմության լավագույն ռմբարկու։

Սերբիայի Սուպերլիգայի 2025/26 մրցաշրջանի խորհրդանշական հավաքականը

Մրցաշրջանի խորհրդանշական հավաքականը կազմվել է 4-4-2 դասավորությամբ։

Դարպասապահ
Բալշա Պոպովիչ — ՕՖԿ Բելգրադ

Պաշտպաններ
Սեոլ Ջուն Վու — «Ցրվենա Զվեզդա»
Միրկո Միլիկիչ — «Ժելեզնիչար»
Նիկոլա Սիմիչ — «Պարտիզան»
Նաիր Տիկնիզյան — «Ցրվենա Զվեզդա»

Կիսապաշտպաններ
Լազար Ռանջելովիչ — «Վոյվոդինա»
Ռադե Կրունիչ — «Ցրվենա Զվեզդա»
Վասիլիե Կոստով — «Ցրվենա Զվեզդա»
Սիլվեսթեր Ջասպեր — «Ժելեզնիչար»

Հարձակվողներ
Ջեյ Էնեմ — «Ցրվենա Զվեզդա»
Ալեքսանդար Կատայ — «Ցրվենա Զվեզդա»

Խորհրդանշական հավաքականում ընդգրկվել են միանգամից «Ցրվենա Զվեզդայի» վեց ֆուտբոլիստներ, «Ժելեզնիչարի» երկու ներկայացուցիչներ, ինչպես նաև մեկական ֆուտբոլիստ «Պարտիզանից», «Վոյվոդինայից» և ՕՖԿ Բելգրադից։

Բացի այդ, մրցաշրջանի լավագույն երիտասարդ ֆուտբոլիստ է ճանաչվել Վասիլիե Կոստովը «Ցրվենա Զվեզդայից», իսկ լավագույն մարզչի մրցանակը ստացել է «Ժելեզնիչարի» գլխավոր մարզիչ Ռադոմիր Կոկովիչը։

Символическая сборная чемпионата Сербии


Telegram Sportaran

Քննարկեք նորությունները!

Անցնել մեկնաբանություններին ↓

Comments

0

Comment

Մենք սոցիալական ցանցերում

Sportaran.com

Արտաշատ, Հայաստան

+79773129879

sportaran@gmail.com

Ընկերության մասին

Sportaran.com – ձեր հուսալի աղբյուրը Հայաստանի և աշխարհի սպորտային նորությունների համար։ Մենք ամեն օր լուսաբանում ենք ֆուտբոլի, բասկետբոլի, թենիսի, բռնցքամարտի, ըմբշամարտի, ծանրամարտի և այլ սպորտաձևերի կարևոր իրադարձությունները։ Բացառիկ հարցազրույցներ, վերլուծություններ, խաղերի արդյունքներ, ինչպես նաև թարմ ակնարկներ և ռեպորտաժներ՝ այս ամենը դուք կգտնեք մեր կայքում։ Մնացեք մեզ հետ՝ տեղեկացված լինելու համար ամենակարևոր իրադարձությունների վերաբերյալ։

Կայքից նյութերի օգտագործումը թույլատրվում է միայն ակտիվ հղումով։

© 2026 sportaran.comԲոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի հեղինակ՝ Վահե Հակոբյան։