SPORTARAN
Հայկական սպորտային նորություններ

Նահապետյանը հաղթեց ձյուդոյի Եվրոպայի գավաթ 2026-ի հայկական եզրափակիչում


Նահապետյանը հաղթեց ձյուդոյի Եվրոպայի գավաթ 2026-ի հայկական եզրափակիչում
Ըմբշամարտ 💬 Comment

Ապրիլի 25-ից 27-ը Լիտվայի Կաունաս քաղաքում անցկացվեց մինչև 20 տարեկան մարզիկների ձյուդոյի Եվրոպայի գավաթ 2026-ը։ Հայաստանի հավաքականը մրցաշարին մասնակցեց հինգ ձյուդոիստով և նվաճեց երկու մեդալ՝ ոսկե և արծաթե։

Հայաստանի թիմի համար գլխավոր իրադարձությունը դարձավ մինչև 60 կգ քաշային կարգի եզրափակիչը, որտեղ մրցեցին Հայաստանի երկու ներկայացուցիչներ՝ Հայկ Դարբինյանը և Շավարշ Նահապետյանը։ Հայկական եզրափակիչում հաղթանակ տարավ Նաապետյանը՝ նվաճելով ոսկե մեդալ։ Դարբինյանը դարձավ մրցաշարի արծաթե մեդալակիր։

Եզրափակիչ հասնելու ճանապարհին Հայկ Դարբինյանը հաղթեց Ուկրաինայի, Ֆրանսիայի և Լատվիայի ներկայացուցիչներին, իսկ կիսաեզրափակիչում ուժեղ գտնվեց Մեծ Բրիտանիայի ներկայացուցչից։ Վճռորոշ գոտեմարտում նա պարտվեց իր հայրենակցին՝ Շավարշ Նաապետյանին։

Նահապետյանն իր հերթին վստահ մրցաշար անցկացրեց՝ հաղթանակներ տանելով բրիտանացու, ինչպես նաև Լեհաստանի, Ուկրաինայի և Ֆրանսիայի ձյուդոիստների նկատմամբ։ Հայ մարզիկը իր հինգ հաղթանակներից չորսը տարավ ժամանակից շուտ՝ իպոնով։

ՏԵՍԱՆՅՈՒԹ.

Հայաստանի հավաքականի ևս երկու ներկայացուցիչներ՝ Լևա Սրապյանը և Արշակ Բեղչյանը, հանդես եկան մինչև 66 կգ քաշային կարգում և մոտ էին մեդալներին։ Երկու ձյուդոիստներն էլ հասան քառորդ եզրափակիչ, որտեղ պարտություններ կրեցին։

Ժիրայր Համբարյանը, որը հանդես էր գալիս մինչև 73 կգ քաշային կարգում, տարավ մեկ հաղթանակ և ավարտեց պայքարը 1/16 եզրափակիչ փուլում։


Telegram Sportaran

Քննարկեք նորությունները!

Անցնել մեկնաբանություններին ↓

Comments

0

Comment

Մենք սոցիալական ցանցերում

Sportaran.com

Արտաշատ, Հայաստան

+79773129879

sportaran@gmail.com

Ընկերության մասին

Sportaran.com – ձեր հուսալի աղբյուրը Հայաստանի և աշխարհի սպորտային նորությունների համար։ Մենք ամեն օր լուսաբանում ենք ֆուտբոլի, բասկետբոլի, թենիսի, բռնցքամարտի, ըմբշամարտի, ծանրամարտի և այլ սպորտաձևերի կարևոր իրադարձությունները։ Բացառիկ հարցազրույցներ, վերլուծություններ, խաղերի արդյունքներ, ինչպես նաև թարմ ակնարկներ և ռեպորտաժներ՝ այս ամենը դուք կգտնեք մեր կայքում։ Մնացեք մեզ հետ՝ տեղեկացված լինելու համար ամենակարևոր իրադարձությունների վերաբերյալ։

Կայքից նյութերի օգտագործումը թույլատրվում է միայն ակտիվ հղումով։

© 2026 sportaran.comԲոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի հեղինակ՝ Վահե Հակոբյան։