Մուրթազալի Մագոմեդովը հազվադեպ հնարքով հաղթեց Մելսիկ Բաղդասարյանին UFC Vegas 119-ում
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Մելսիկ Բաղդասարյանը վաղաժամ պարտություն կրեց Լաս Վեգասում կայացած UFC Vegas 119 մրցաշարում։ Հայ կիսաթեթև քաշային մարտիկը UFC-ի նորեկ Մուրթազալի Մագոմեդովին պարտվեց արդեն առաջին ռաունդի սկզբում։
Ղրղզստանը ներկայացնող 26-ամյա մարտիկը կատարեց հազվադեպ ցավեցնող հնարք՝ թվիսթեր, և ստիպեց Բաղդասարյանին հանձնվել։
Այս հնարքը համարվում է UFC-ի պատմության ամենահազվադեպներից մեկը։ Մագոմեդովի և Բաղդասարյանի մենամարտից առաջ UFC-ում թվիսթերով հաղթանակներ գրանցվել էին ընդամենը երկու-երեք անգամ։
Մելսիկ Բաղդասարյանի համար սա UFC-ում երկրորդ անընդմեջ վաղաժամ պարտությունն էր։ Այժմ նրա պրոֆեսիոնալ MMA ռեկորդը կազմում է 8 հաղթանակ և 4 պարտություն, իսկ UFC-ում՝ 3-3։
Մուրթազալի Մագոմեդովն իր հերթին հաջողությամբ նորամուտը նշեց UFC-ում և պահպանեց անպարտելի ռեկորդը՝ 11 հաղթանակ 11 մենամարտում։ Նախկինում նա հանդես էր գալիս OLMMA լիգայում, իսկ UFC-ի պայմանագիրը ստացել էր Contender Series-ի միջոցով։ MMA-ում իր բոլոր հաղթանակները Մագոմեդովը տարել է վաղաժամ՝ 5-ը նոկաուտով և 6-ը՝ ցավեցնող կամ խեղդող հնարքներով։
Ավելի վաղ UFC Vegas 119-ում պարտություն էր կրել նաև մեկ այլ հայ մարտիկ՝ Լեոն Շահբազյանը, որը առաջին ռաունդում տեխնիկական նոկաուտով զիջել էր Լևան Չոխելիին։