SPORTARAN
Հայկական սպորտային նորություններ

Իտալիայի երիտասարդական հավաքականը աստղային կազմով կժամանի Երևան


Իտալիայի երիտասարդական հավաքականը աստղային կազմով կժամանի Երևան
Ֆուտբոլ

Հոկտեմբերի 1-ին Հայաստանի Մ21 հավաքականը Երևանում կանցկացնի 2027 թվականի Եվրոպայի առաջնության ընտրական փուլի նախավերջին հանդիպումը։ Հայաստանի ընտրանու մրցակիցը կլինի խմբի առաջատարներից մեկը՝ Իտալիայի հավաքականը, որը Հայաստան կժամանի շատ ուժեղ կազմով։

Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիան հրապարակել է Սիլվիո Բալդինիի թիմի հայտացուցակը հոկտեմբերյան ընտրական հանդիպումների համար։ Կազմում ընդգրկվել են մի շարք ֆուտբոլիստներ, որոնք արդեն լուրջ խաղաժամանակ են ստանում բարձր մակարդակում և համարվում են իրենց սերնդի ամենահեռանկարային խաղացողներից։

Հատուկ ուշադրության են արժանի «Միլանի» ներկայացուցիչներ Դավիդե Բարտեզագին, Ալֆաջո Սիսեն և Ֆրանչեսկո Կամարդան։ Կամարդան արդեն մի քանի տարի համարվում է իտալական ֆուտբոլի գլխավոր տաղանդներից մեկը։

Կիսապաշտպանությունում առանձնանում են «Ռոմայի» ֆուտբոլիստ Նիկոլո Պիզիլին, որի տրանսֆերային արժեքը գնահատվում է մոտ 30 միլիոն եվրո, ինչպես նաև Շեր Նդուրը «Ֆիորենտինայից» և Մատիա Լիբերալին «Կոմոյից»։

Շատ ուժեղ է նաև պաշտպանության գիծը։ Հայտացուցակում ընդգրկվել են Պիետրո Կոմուցոն, Նիկոլո Ֆորտինին, Դավիդե Բարտեզագին, Մյոնխենգլադբախի «Բորուսիայի» Ֆաբիո Կյարոդիան և Դորտմունդի «Բորուսիայի» Լուկա Ռեջանին։

Այսպիսով, Երևան կժամանի Եվրոպայի ամենատաղանդավոր երիտասարդական հավաքականներից մեկը, որը շարունակում է պայքարը Եվրո-2027-ի ուղիղ ուղեգրի համար։

Իտալիայի Մ21 հավաքականի կազմը

Դարպասապահներ․
Ջովանի Դաֆարա («Պարմա»), Դիեգո Մասկարդի («Տորինո»), Լորենցո Պալմիզանի («Ֆրոզինոնե»)։

Պաշտպաններ․
Դավիդե Բարտեզագի («Միլան»), Գաբրիելե Կալվանի («Ֆրոզինոնե»), Ֆաբիո Կյարոդիա («Բորուսիա» Մյոնխենգլադբախ), Պիետրո Կոմուցո («Տորինո»), Կոստանտինո Ֆավասուլի («Նապոլի»), Նիկոլո Ֆորտինի («Տորինո»), Էմանուելե Լուլի («Ռոմա»), Բրանդո Մորուձի («Ավելինո»), Լուկա Ռեջանի («Բորուսիա» Դորտմունդ)։

Կիսապաշտպաններ․
Տոմազո Բերտի («Կրեմոնեզե»), Մատեո Չիկելա («Ֆրոզինոնե»), Ջակոմո Ֆատիկանտի («Ավելինո»), Մատիա Լիբերալի («Կոմո»), Լուկա Լիպանի («Սասուոլո»), Շեր Նդուր («Ֆիորենտինա»), Նիկոլո Պիզիլի («Ռոմա»)։

Հարձակվողներ․
Ֆրանչեսկո Կամարդա («Միլան»), Լուիջի Կերուբինի («Բենևենտո»), Ալֆաջո Սիսե («Միլան»), Սեյդու Ֆինի («Ֆրոզինոնե»), Լուկա Կոլեոշո («Պարի»), Անտոնիո Ռայմոնդո («Ֆրոզինոնե»)։

Italy U21

Չորս ֆուտբոլիստների՝ Մատեո Չիկելայի, Մատիա Լիբերալիի, Էմանուելե Լուլիի և Լուկա Ռեջանիի համար սա առաջին հրավերն է Իտալիայի երիտասարդական հավաքական։

Հայաստանը դեռ միավոր չունի

Հայաստանի երիտասարդական հավաքականը չափազանց անհաջող է անցկացնում ընթացիկ ընտրական փուլը։ Ութ հանդիպումներից հետո թիմը դեռ միավոր չի վաստակել՝ պարտվելով բոլոր խաղերում 4:23 ընդհանուր գոլային տարբերությամբ։

Վերջին տուրերից առաջ E խմբի մրցաշարային աղյուսակն ունի հետևյալ տեսքը․

  1. Լեհաստան — 24 միավոր
  2. Իտալիա — 21
  3. Շվեդիա — 10
  4. Չեռնոգորիա — 10
  5. Հյուսիսային Մակեդոնիա — 6
  6. Հայաստան — 0

Հայաստան Մ21 — Իտալիա Մ21 հանդիպումը կկայանա հոկտեմբերի 1-ին Երևանում։

Դրանից հետո՝ հոկտեմբերի 5-ին, Հայաստանի հավաքականը կավարտի ընտրական փուլը՝ Պոդգորիցայում հյուրընկալվելով Չեռնոգորիային։

Առաջին խաղում Իտալիայի Մ21 հավաքականը սեփական հարկի տակ հաղթել էր Հայաստանի Մ21 հավաքականին՝ 5:1 հաշվով։


Telegram Sportaran

Մենք սոցիալական ցանցերում

Sportaran.com

Արտաշատ, Հայաստան

+79773129879

sportaran@gmail.com

Ընկերության մասին

Sportaran.com – ձեր հուսալի աղբյուրը Հայաստանի և աշխարհի սպորտային նորությունների համար։ Մենք ամեն օր լուսաբանում ենք ֆուտբոլի, բասկետբոլի, թենիսի, բռնցքամարտի, ըմբշամարտի, ծանրամարտի և այլ սպորտաձևերի կարևոր իրադարձությունները։ Բացառիկ հարցազրույցներ, վերլուծություններ, խաղերի արդյունքներ, ինչպես նաև թարմ ակնարկներ և ռեպորտաժներ՝ այս ամենը դուք կգտնեք մեր կայքում։ Մնացեք մեզ հետ՝ տեղեկացված լինելու համար ամենակարևոր իրադարձությունների վերաբերյալ։

Կայքից նյութերի օգտագործումը թույլատրվում է միայն ակտիվ հղումով։

© 2026 sportaran.comԲոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի հեղինակ՝ Վահե Հակոբյան։