SPORTARAN
Հայկական սպորտային նորություններ

Միքայելյանն ու Բազեյանը դուրս եկան բռնցքամարտի ԵԱ-2026-ի քառորդ եզրափակիչ


Միքայելյանն ու Բազեյանը դուրս եկան բռնցքամարտի ԵԱ-2026-ի քառորդ եզրափակիչ
Բռնցքամարտ

Սեպտեմբերի 21-ին Սոֆիայում շարունակվեց բռնցքամարտի 2026 թվականի Եվրոպայի առաջնությունը։ Այդ օրը ռինգ դուրս եկան Հայաստանի հավաքականի երեք ներկայացուցիչներ, որոնցից երկուսը հաղթանակ տարան և դուրս եկան մրցաշարի քառորդ եզրափակիչ։

Մարատ Միքայելյանը (75 կգ) վստահորեն հաղթահարեց 1/8 եզրափակիչ փուլը։ Հայ բռնցքամարտիկը 5:0 հաշվով հաղթեց Հունաստանի ներկայացուցիչ Պանայոտիս Ռոիդոսին։ Մենամարտի ընթացքում Միքայելյանը զգալի առավելություն ուներ և նաև նոկդաունի ենթարկեց մրցակցին։

Քառորդ եզրափակիչում Միքայելյանը կմրցի Անգլիան ներկայացնող Քալում Մաքինի հետ։ Մենամարտը կկայանա սեպտեմբերի 23-ին։

Հայաստանի հավաքականին ևս մեկ հաղթանակ պարգևեց Արթուր Բազեյանը (60 կգ)։ 1/8 եզրափակիչում նա վստահորեն հաղթեց իտալացի Ջուզեպպե Կանոնիկոյին՝ նույնպես մրցավարների միաձայն որոշմամբ՝ 5:0։

Բազեյանի հաջորդ մրցակիցը կլինի Հյուսիսային Մակեդոնիայի ներկայացուցիչ Ալեն Ռուստեմովսկին։ Քառորդ եզրափակիչ մենամարտը կկայանա սեպտեմբերի 23-ին։

Այսպիսով, Եվրոպայի առաջնության քառորդ եզրափակիչում Հայաստանի ներկայացուցիչների թիվը հասավ հինգի։ Ավելի վաղ այս փուլ էին դուրս եկել նաև Էլիդա Քոչարյանը (65 կգ), Ռուդոլֆ Գարբոյանը (50 կգ) և Դավիթ Չալոյանը (+90 կգ)։

Միևնույն ժամանակ Արտուշ Հովհաննիսյանը (80 կգ) ավարտեց ելույթները Եվրոպայի առաջնությունում։ 1/8 եզրափակիչի լարված և հավասար պայքարում հայ բռնցքամարտիկը պարտվեց Ուկրաինայի ներկայացուցիչ Պավլո Իլլյուշիին։

Հայաստանի ներկայացուցիչները ԵԱ-2026-ի քառորդ եզրափակիչում

  • Էլիդա Քոչարյան — 65 կգ
  • Ռուդոլֆ Գարբոյան — 50 կգ
  • Արթուր Բազեյան — 60 կգ
  • Մարատ Միքայելյան — 75 կգ
  • Դավիթ Չալոյան — +90 կգ

Սոֆիայում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունը կշարունակվի մինչև սեպտեմբերի 25-ը։


Telegram Sportaran

Մենք սոցիալական ցանցերում

Sportaran.com

Արտաշատ, Հայաստան

+79773129879

sportaran@gmail.com

Ընկերության մասին

Sportaran.com – ձեր հուսալի աղբյուրը Հայաստանի և աշխարհի սպորտային նորությունների համար։ Մենք ամեն օր լուսաբանում ենք ֆուտբոլի, բասկետբոլի, թենիսի, բռնցքամարտի, ըմբշամարտի, ծանրամարտի և այլ սպորտաձևերի կարևոր իրադարձությունները։ Բացառիկ հարցազրույցներ, վերլուծություններ, խաղերի արդյունքներ, ինչպես նաև թարմ ակնարկներ և ռեպորտաժներ՝ այս ամենը դուք կգտնեք մեր կայքում։ Մնացեք մեզ հետ՝ տեղեկացված լինելու համար ամենակարևոր իրադարձությունների վերաբերյալ։

Կայքից նյութերի օգտագործումը թույլատրվում է միայն ակտիվ հղումով։

© 2026 sportaran.comԲոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի հեղինակ՝ Վահե Հակոբյան։