SPORTARAN
Հայկական սպորտային նորություններ

Մխիթարյանն ու Տեր-Մաթևոսյանը դուրս են եկել հունահռոմեական ըմբշամարտի Մ20 ԱԱ-ի կիսաեզրափակիչ


Մխիթարյանն ու Տեր-Մաթևոսյանը դուրս են եկել հունահռոմեական ըմբշամարտի Մ20 ԱԱ-ի կիսաեզրափակիչ
Ըմբշամարտ

Հայաստանի միանգամից երկու ներկայացուցիչ՝ Յուրիկ Մխիթարյանը (67 կգ) և Էրիկ Տեր-Մաթևոսյանը (97 կգ), Բրատիսլավայում ընթացող հունահռոմեական ըմբշամարտի Մ20 աշխարհի առաջնությունում դուրս են եկել կիսաեզրափակիչ։

Մրցումային երկրորդ օրը նախնական գոտեմարտերն անցկացվեցին մինչև 55, 67, 72 և 97 կգ քաշային կարգերում։

Հատկապես տպավորիչ էր Յուրիկ Մխիթարյանի (67 կգ) ճանապարհը դեպի կիսաեզրափակիչ։ Մեկնարկային գոտեմարտում հայ ըմբիշը 3:1 հաշվով հաղթեց Մոլդովայի ներկայացուցիչ Մաքսիմ Դամասչինին։

1/8 եզրափակիչում Մխիթարյանը մրցեց ադրբեջանցի Մուրադ Ալիևի հետ։ Լարված գոտեմարտի ընթացքում Հայաստանի ներկայացուցիչը պարտվում էր 0:6 հաշվով, սակայն կարողացավ փոխել պայքարի ընթացքը և կամային հաղթանակ տանել՝ 11:6։

Քառորդ եզրափակիչում Մխիթարյանին ընդամենը 50 վայրկյան պահանջվեց ռումինացի Իոսիֆ Զլոտարին 10:0 հաշվով ժամանակից շուտ հաղթելու համար։ Մինչև 67 կգ քաշային կարգի եզրափակիչ դուրս գալու համար նա կգոտեմարտի Բելառուսի ներկայացուցիչ Միխայիլ Մարկովսկու հետ։

Վստահ է հանդես գալիս նաև Էրիկ Տեր-Մաթևոսյանը։ 1/16 եզրափակիչում նրա մրցակիցը՝ մեքսիկացի Դորիանկ Տրեխոն, գորգ դուրս չեկավ։ Այնուհետև հայ ըմբիշը 7:0 հաշվով հաղթեց բուլղարացի Ռադոստին Վասիլևին, իսկ քառորդ եզրափակիչում առավելության հասավ ղազախստանցի Մաքսիմ Ուկրաինցևի նկատմամբ՝ 4:0։

Մինչև 97 կգ քաշային կարգի կիսաեզրափակիչում Տեր-Մաթևոսյանը կհանդիպի ուկրաինացի Եգոր Յակուշենկոյի հետ։

Erik Ter-Matevosyan

Հայաստանի ևս երկու ներկայացուցիչ ավարտեցին պայքարը նախնական փուլում։ Մինչև 55 կգ քաշային կարգում Էդգար Պետրոսյանը 1:10 հաշվով պարտվեց ադրբեջանցի Էմին Ջավադլիին, իսկ մինչև 72 կգ քաշային կարգում Գոռ Խաչատրյանը նույն՝ 1:10 հաշվով զիջեց Ռուսաստանի ներկայացուցիչ Մինգիյան Գորյաևին։

Հիշեցնենք, որ այսօր երեկոյան եզրափակիչում կգոտեմարտեն Սամվել Տերտերյանը (77 կգ) և Յուրիկ Պետրոսյանը (87 կգ)։


Telegram Sportaran

Մենք սոցիալական ցանցերում

Sportaran.com

Արտաշատ, Հայաստան

+79773129879

sportaran@gmail.com

Ընկերության մասին

Sportaran.com – ձեր հուսալի աղբյուրը Հայաստանի և աշխարհի սպորտային նորությունների համար։ Մենք ամեն օր լուսաբանում ենք ֆուտբոլի, բասկետբոլի, թենիսի, բռնցքամարտի, ըմբշամարտի, ծանրամարտի և այլ սպորտաձևերի կարևոր իրադարձությունները։ Բացառիկ հարցազրույցներ, վերլուծություններ, խաղերի արդյունքներ, ինչպես նաև թարմ ակնարկներ և ռեպորտաժներ՝ այս ամենը դուք կգտնեք մեր կայքում։ Մնացեք մեզ հետ՝ տեղեկացված լինելու համար ամենակարևոր իրադարձությունների վերաբերյալ։

Կայքից նյութերի օգտագործումը թույլատրվում է միայն ակտիվ հղումով։

© 2026 sportaran.comԲոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի հեղինակ՝ Վահե Հակոբյան։