SPORTARAN
Հայկական սպորտային նորություններ

Հայաստան–Լատվիա հանդիպումը կսպասարկի Մարտին Մատոշայի գլխավորած սլովենական մրցավարական անձնակազմը


Հայաստան–Լատվիա հանդիպումը կսպասարկի Մարտին Մատոշայի գլխավորած սլովենական մրցավարական անձնակազմը
Ֆուտբոլ

ՈՒԵՖԱ-ի Ազգերի լիգայի 2026/27 մրցաշրջանի առաջին տուրի Հայաստան–Լատվիա հանդիպումը կսպասարկեն Սլովենիայի մրցավարները։ Գլխավոր մրցավար է նշանակվել 31-ամյա Մարտին Մատոշան։

Մատոշան հիմնականում աշխատել է Սլովենիայի առաջնությունում։ Նրա միջազգային փորձը ներառում է Կոնֆերենցիաների լիգայի և ՈՒԵՖԱ-ի Պատանեկան լիգայի հանդիպումներ։

Մրցավարական անձնակազմը՝

  • Գլխավոր մրցավար՝ Մարտին Մատոշա
  • Օգնականներ՝ Մատեյ Ժունիչ և Ալեքսանդար Կասապովիչ
  • VAR մրցավար՝ Ալեն Բորոշակ
  • VAR մրցավարի օգնական՝ Ալեքսանդար Մատկովիչ
  • Չորրորդ մրցավար՝ Միհաել Անտիչ

Բոլոր մրցավարները Սլովենիայից են։

Հայաստանի հավաքականը Լատվիային կընդունի սեպտեմբերի 25-ին Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում։ Հանդիպումը կմեկնարկի ժամը 20:00-ին՝ Երևանի ժամանակով։


Telegram Sportaran

Մենք սոցիալական ցանցերում

Sportaran.com

Արտաշատ, Հայաստան

+79773129879

sportaran@gmail.com

Ընկերության մասին

Sportaran.com – ձեր հուսալի աղբյուրը Հայաստանի և աշխարհի սպորտային նորությունների համար։ Մենք ամեն օր լուսաբանում ենք ֆուտբոլի, բասկետբոլի, թենիսի, բռնցքամարտի, ըմբշամարտի, ծանրամարտի և այլ սպորտաձևերի կարևոր իրադարձությունները։ Բացառիկ հարցազրույցներ, վերլուծություններ, խաղերի արդյունքներ, ինչպես նաև թարմ ակնարկներ և ռեպորտաժներ՝ այս ամենը դուք կգտնեք մեր կայքում։ Մնացեք մեզ հետ՝ տեղեկացված լինելու համար ամենակարևոր իրադարձությունների վերաբերյալ։

Կայքից նյութերի օգտագործումը թույլատրվում է միայն ակտիվ հղումով։

© 2026 sportaran.comԲոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի հեղինակ՝ Վահե Հակոբյան։