SPORTARAN
Հայկական սպորտային նորություններ

Լուիշ Ֆիգուն բարձր է գնահատել «Նոայի» նոր մարզաբազան. «Սա մեծ արկածների միայն սկիզբն է»


Լուիշ Ֆիգուն բարձր է գնահատել «Նոայի» նոր մարզաբազան. «Սա մեծ արկածների միայն սկիզբն է»
Ֆուտբոլ 💬 Comment

Համաշխարհային ֆուտբոլի լեգենդ, «Ոսկե գնդակի» դափնեկիր Լուիշ Ֆիգուն կիսվել է «Նոա» ՖԱ-ի նոր մարզաբազայից ստացած տպավորություններով, որի պաշտոնական բացումը տեղի ունեցավ մայիսի 18-ին՝ Էջմիածնում։

Պորտուգալացի ֆուտբոլիստը բարձր է գնահատել ակումբի ենթակառուցվածքներում կատարված փոփոխությունները և ընդգծել նախագծի կարևորությունը թիմի ու երիտասարդների ապագայի համար։

«Կարծում եմ՝ ակադեմիայում ու մարզաբազայում հարմարությունների տեսանկյունից փոխվել է ամեն ինչ, իհարկե, դեպի լավը։ Շատ շնորհակալ եմ այստեղ գալու, այցելելու ու տեսնելու այն ենթակառուցվածքները, որոնք կառուցել է պարոն Վարդանյանը։ Սա շատ կարևոր է ակումբի, երիտասարդների ապագայի, առաջին թիմի համար։ Ինչպես նաև, առավել կարևոր է, որ այն տալիս է պայմաններ փառահեղ վայրում մարզվելու համար։ Սա դեռ մեծ արկածների սկիզբն է։ Վերջին երկու տարիները շատ հաջողված են եղել», – նշել է Ֆիգուն։

Հիշեցնենք, որ Էջմիածնում բացված նոր ֆուտբոլային կենտրոնը ներկայացվել է Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցիչներին, ֆուտբոլային համայնքին, ԶԼՄ-ներին և ակումբի գործընկերներին։ Համալիրը ներառում է ժամանակակից հանդերձարաններ, բժշկական և վերականգնողական սենյակներ, մարզասրահ, ուսումնամարզական հավաքների համար նախատեսված հյուրանոցային հատված, գրադարան, խորհրդակցությունների սրահներ, վարչական տարածքներ և հանգստի գոտիներ։

Ակումբում վստահ են, որ նոր մարզաբազան կդառնա «Նոայի» երկարաժամկետ զարգացման ռազմավարության կարևոր բաղադրիչներից մեկը և կապահովի եվրոպական բարձր չափանիշներին համապատասխան պայմաններ ինչպես հիմնական թիմի, այնպես էլ ակադեմիայի սաների համար։


Telegram Sportaran

Քննարկեք նորությունները!

Անցնել մեկնաբանություններին ↓

Comments

0

Comment

Մենք սոցիալական ցանցերում

Sportaran.com

Արտաշատ, Հայաստան

+79773129879

sportaran@gmail.com

Ընկերության մասին

Sportaran.com – ձեր հուսալի աղբյուրը Հայաստանի և աշխարհի սպորտային նորությունների համար։ Մենք ամեն օր լուսաբանում ենք ֆուտբոլի, բասկետբոլի, թենիսի, բռնցքամարտի, ըմբշամարտի, ծանրամարտի և այլ սպորտաձևերի կարևոր իրադարձությունները։ Բացառիկ հարցազրույցներ, վերլուծություններ, խաղերի արդյունքներ, ինչպես նաև թարմ ակնարկներ և ռեպորտաժներ՝ այս ամենը դուք կգտնեք մեր կայքում։ Մնացեք մեզ հետ՝ տեղեկացված լինելու համար ամենակարևոր իրադարձությունների վերաբերյալ։

Կայքից նյութերի օգտագործումը թույլատրվում է միայն ակտիվ հղումով։

© 2026 sportaran.comԲոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի հեղինակ՝ Վահե Հակոբյան։