Լատվիան Հայաստանի հետ խաղից առաջ կորցրել է ևս մեկ կիսապաշտպանի
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Լատվիայի հավաքականը Հայաստանի դեմ կխաղա առանց Քրիստապս Գրաբովսկիսի։ Լատվիական TV3-ի հաղորդմամբ, վրացական «Դիլայի» 21-ամյա հարձակողական կիսապաշտպանը վնասվածքի պատճառով թիմի հետ չի մեկնել Երևան։
Գրաբովսկիսը Լատվիայի հավաքականի կազմում անցկացրել է չորս հանդիպում։ Վերջին երկու խաղերում նա դաշտում անցկացրել է ամբողջ 90 րոպեն։
Սա Լատվիայի հավաքականի երկրորդ կորուստն է հարձակման գծում Հայաստան մեկնելուց առաջ։ Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ վնասվածքի պատճառով հանդիպումը բաց կթողնի նաև 31-ամյա Յանիս Իկաունիեկսը։ Նրա բացակայության մասին Sportaran-ն արդեն հայտնել էր։
Ազգերի լիգայի առաջին տուրի Հայաստան — Լատվիա հանդիպումը կկայանա սեպտեմբերի 25-ին Երևանի Հանրապետական մարզադաշտում։ Սկիզբը՝ ժամը 20:00-ին։